Եվտուշենկոյի գրքերի նկատմամբ պահանջարկը Մոսկվայում ավելացել է 5 անգամ 04.05.2017
Բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյի ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրությունը Մոսկվայում կտրուկ մեծացել է: «РИА новости»-ի տեղեկացմամբ այս մի քանի օրերին կյանքին նոր հրաժեշտ տված բանաստեղծի գրքերի նկատմամբ պահանջարկն ավելացել է 5 անգամ: Հատկապես ընթերցողներն առավել շատ ցանկանում են ձեռք բերել նրա այնպիսի ժողովածուները, ինչպիսիք են «Ահա թե ինչ է ինձ հետ տեղի ունենում», «Այո և Ոչ քաղաքների միջև», «Ռուսաստանում բանաստեղծն ավելին է, քան բանաստեղծը» և այլն:
Խորհրդային և ռուսական գրականության դասական համարվող Եվգենի Եվտուշենկոն իր կյանքի օրոք հրատարակել է բանաստեղծությունների և արձակ գործերի 150 գիրք: Նա վախճանվել է 2017թ.-ի ապրիլի 1-ին՝ ԱՄՆ-ում:
Մոսկվայի գրավաճառների ասելով Եվտուշենկոյի գրքերի վաճառքի ցուցանիշները վերջին մի քանի օրերի ընթացքում այս տարվա անցած ժամանակաշրջանի համեմատությամբ բարձրացրել են 40 տոկոսով: