10 տարի առաջ ընդհատված գիթառի փառատոնը այս տարի կրկին կայացավ04.29.2014
Հավանայում ապրիլի 27-ին կայացել է գիթառի Միջազգային13-րդ փառատոնի և մրցանակաբաշխության եզրափակիչ արարողությունը:
Առաջին մրցանակին և դրա համար նախատեսված 5 հազար դոլար պարգևին արժանացել է 20-ամյա կուբացի տաղանդավոր և հեռանկարային երաժիշտ Ալեքսանդր Ալվարես Էստիպինյանը:
Երկրորդ մրցանակը նույնպես բաժին է հասել Կուբան ներկայացնող գիթառահարի՝ 19-ամյա Դանայ Ավիլես Ռաբիին: Այս մրցանակային տեղի համար սահմանված պարգևավճարը 3 հազար դոլար էր: Բացի այդ, այս երիտասարդ երաժշտի արվեստը նշանավորվել է նաև հատուկ մրցանակով՝ պարագվայցի կեմպոզիտոր Ագուստին Բարրիոսա Մանգորեի ստեղծագործությունների բարձրարվեստ կատարման համար:
3-րդ մրցանակը և սահմանված 2 հազար դոլար պարգևավճարը մրցութային հանձնաժողովի որոշմամբ տրվել է երկու երաժիշտների՝ Բելգիացի Քոեն Քլայեսին և Կուբացի Լուիս Անխելո Չոուեսին:
Կուբայի մայրաքաղաքում կայացած այս երաժշտական հավաքի ու ստուգատեսի նպատակն էր երկրորդ կյանք տալ անցյալում մեծ համբավ վայելող Միջազգային փառատոնին, որը սկսած 1982 թ.-ից անցկացվել է կղզում: Այդ գեղեցիկ միջոցառման պարբերականությունը ընդհատվել էր 10 տարի առաջ՝ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: