Չինաստանում կանցկացվի Հայնանի 4֊րդ միջազգային կինոփառատոնը11.17.2022
Դեկտեմբերի առաջին տասնօրյակում Չինաստանի Հայնան նահանգում կկայանա թվով 4-րդ միջազգային կինոփառատոնը, որին մասնակցելու հայտ են ներկայացրել աշխարհի 116 երկրներում արտադրված 3,7 հազար ֆիլմեր։ Այդ մասին «Հայնան ժիբաո» թերթի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուր»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
Եթե ներկայացված ֆիլմերի ցանկից առանձնացվեն չինական արտադրության կինոնկարները, ապա կպարզվի, որ հայտավորված օտարերկրյա ֆիլմերի տեսակարար կշիռը կազմում է փառատոնի ընդհանուրի 81,1 տոկոսը, կամ՝ 3050 կինոժապավեն։
Հիմնական մրցութային ծրագրում կընդգրկվի ընդամենը 12 գեղարվեստական, 8 վավերագրական և 12 կարճամետրաժ կինոնկար։ Փառատոնի մրցանակը «Ոսկե կոկոս» է, որը շնորհվում է «Լավագույն ռեժիսոր», «Ժյուրիի հատուկ մրցանակ», «Լավագույն տղամարդու դեր», «Լավագույն կնոջ դեր», «Լավագույն սցենար», «Լավագույն տեխնալոգիաներ», «Լավագույն վավերագրական ֆիլմ» և «Լավագույն կարճամետրաժ կինոնկար» անվանակարգերում։
Նշենք, որ Հայնանի 3-րդ միջազգային կինոփառատոնը կայացել է 2020թ․֊ին։ Կինոնկարները ներկայացվել են ինչպես կինոթատրոններում, այնպես էլ առցանց ռեժիմով։ Իսկ 2021 թ․֊ին նախատեսված ստուգատեսը չի կայացել՝ հակակովիդային սահմանափակումների պատճառով։
Հայնանի միջազգային կինոփառատոնը համարվում է Չինաստանում անցկացվող 4 գլխավոր կինոֆորումներից մեկը, որին մասնակցում են բոլոր մայրցամաքներից ժամանած բազմաթիվ հայտնի կինեմատոգրաֆիստներ և արտիստներ։