Չպարզված հանգամանքներում զոհվեց ավտովթարից02.11.2019
Բեռլինի միջազգային կինոփառատոնում կայացել է լեհ ռեժիսոր Ագնեշկա Հոլանդի «Միստր Ջոնս» ֆիլմի պրեմիերան: Այդ մասին տեղեկացնում է է «taglur.am»-ը՝ հղում անելով «svoboda.org»-ին:
Կինոնկարն անդրադառնում է անցյալի իրական դեպքերի, որոնք շաղախված են հեղինակների երևակայությամբ: Այն անդրադառնում է 1930-ական թվականներին Ուկրաինայում մի քանի միլիոն մարդկային կյանք խլած սովին, որը պատմության մեջ մտավ «Գոլոդոմոր» անունով և այդ մեծ ողբերգության ֆոնի վրա Խորհրդային Միության մայրաքաղաքում կատարվող անցուդարձին:
Կինոնկարը Ուկրաինայում սովի ճարակ դարձած մարդկային տառապանքներին զուգահեռ ներկայացնում է Մոսկվայում խորհրդային հատուկ օրգանների հսկողության ներքո շքեղ կյանք վարող արտասահմանյան մի շարք ծառայությունների այն աշխատակիցներին, որոնք բարեհամբույր կեցվածք ցուցաբերելով շահել էին Ստալինի բարյացկամությունը:
Կինոնկարի գլխավոր հերոսը բրիտանացի լրագրող Գարրեթ Ջոնսն է (1905-1935), որը 1933թ.-ին գործուղվելով ԽՍՀՄ, կարողացել է մոլորեցնել իրեն ուղեկցող խորհրդային գործակալներին և այցելել սովից մահացող ուկրաինական գյուղեր: Վերադառնալով Եվրոպա նա առաջինը բարձրաձայնեց «Գոլոդոմորի» մասին:
Իր հոդվածներում նա պատմեց, որ դա Ստալինի հրամանով կազմակերպված արհեստական սով էր: Սակայն Ջոնսի հայտարրությունները հասարակության մեջ ընդունվեցին թերհավատորեն:
Շատերը չէին հավատում, որ Խորհրդային Միությունում կատարվում է այդպիսի մեծամաշտաբ աղետ, մյուսները՝ գիտեին այդ մասին, սակայն գիտակցաբար լռում էին և թաքցնում իրենց իմացած տեղեկությունները: Ստալինյան բռնության այդ անմարդկային դրսևորման մասին իրական փաստերը կոծկելու մեջ հատկապես մեծ ջանքեր է թափել «Նյու-Յորք Թայմսի» մոսկովյան թղթակից Ուոլթեր Դյուրանթին, Պուլիտցերյան մրցանակակիրը, ինչպես պարզվել է ավելի ուշ, գաղտնի աշխատել է Ստալինի համար և իր ազդեցությունն օգտագործել է, որպեսզի իր մասնագիտական պարտականություններն ազնվորեն կատարող Ջոնսը ներկայացվի որպես ստախոս:
1935թ.-ին Գարրեթ Ջոնսը չպարզված հանգամանքներում զոհվեց ավտովթարից: Վարկածներից մեկի համաձայն նրան սպանել են Ստալինի գործակալները:
Ասենք, որ «Գոլոդոմորի» վերաբերյալ Գարրեթ Ջոնսի հրապարակած հոդվածները հիմք են հանդիսացել ամերիկացի գրող Ջորջ Օուրելի «Անասնաֆերմա» ուտոպիստական վեպի համար, որից առանձին հատվածներ հնչեցվում են կինոնկարում:
«Գոլոդոմորի» զոհերի հիշատակին նվիրված «Միստր Ջոնս» ֆիլմի արտադրությանը մասնակցել են Լեհաստանը, Ուկրաինան և մի շարք այլ երկրներ:
Այս թեմայով այլ հղումներ-1