Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոսկվայի «Տեատր․doc» թատրոնում չեն վախենում իրականությունից

04.02.2024


Նախորդ օրը, ապրիլի 1֊ին, Ռուսաստանի մայրաքաղաքի ոչ պաշտոնական թատերական շրջանակները հարգանքի տուրք են մատուցել «Տեատր․doc» ոչ պետական թատրոնի հիմնադիր, ռեժիսոր և դրամատուրգ Միխայիլ Ուգարովի հիշատակին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Թատրոնի պաշտոնական կայքում նշված է․ «Այնպես է պատահել, որ «Տեատր․doc»֊ի գեղարվեստական ղեկավար Միխայիլ Ուգարովը կյանքից հեռացել է ապրիլի 1-ին, այն օրը, երբ ընդունված է ուրախանալ և կատակել։ Մեզ երբեմն թվում է, որ նա մեզ հետ կատակ է արել։ Եվ իրականում նա մեզ հետ է։ Իհարկե, մենք տխրում ենք առանց նրա և Ելենա Գրեմինայի (Միխայիլ Ուգարովի կինը և գործընկերը, որը կյանքից հեռացավ ամուսնու մահից հետո մեկ ամիս չանցած֊խմբ․), սակայն մեր տխրությունը լուսավոր է, քանի որ նրանց գործը ապրում է, նրանց պիեսները և բեմադրությունները ընթանում են բազմաթիվ թատրոններում։ Նրանք ստեղծել են թատրոն, որտեղ չեն խաղում, թատրոն, որը չի վախենում։ Եվ նրանք չէին վախենում իրականությունից։ Նրանք դրա վրա սարքում էին թատրոն»։

Ապրիլի 1֊ի երեկոյան «Տեատր․doc» թատրոնում կայացել է երեկո «Պայքար քաոսի դեմ, կամ դերասան֊արարածներ» վենագրով, որի ժամանակ ներկայացվել է «Չարաճճի և տխուր ճանապարհորդություն սոցիալական ցանցերի վավերագրական տեքստերի միջթցով»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 28 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ