Երկու երկրներում էլ փոխադարձ մշակութային միջոցառումներ չեն լինելու07.24.2014
Լեհաստանի կառավարությունը չեղյալ է հայտարարել Ռուսաստնում 2015թ.-ին Լեհաստանի օրերի կապակցությամբ նախատեսված միջոցառումները:
«Կառավարության որոշումը Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին և մշակույթի նախարար Մալգոժատա Օմիլանովսկան միանշանակ են գնահատել և նշել, որ ներկայումս ստեղծված քաղաքական կացության մեջ և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում, երբ վայր է գցվել ինքնաթիռ, անհնար է Լեհաստանի տարվա անցկացումը»,- հայտարարել է Լեհաստանի կառավարության մամլո քարտուղար Մալգոժատա Կիդովա-Բլոնսկան: Այդ մասին «BBC News»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «interfax»-ին:
Լեհաստանի իշխանությունների որոշումը նաև նշանակում է, որ չեղյալ են համարվում 2015թ.-ին Ռուսաստանի օրերի անցկացման բոլոր միջոցառումները Լեհաստանում: