Դատախազությունը կարծում է, որ ռեժիսորին ձերբակալելու անհրաժեշտություն չկա10.30.2014
ԱՄՆ-ն պաշտոնապես դիմել է Լեհաստանին՝ հայտնի կինոռեժիսոր Ռոման Պոլանսկուն ձերբակալելու հարցմամբ, ով ժամանել է հանրապետություն և մասնակցել լեհաստանցի հրեաների պատմության թանգարանի երեքշաբթի օրը կայացած բացման արարողությունը: Ինչպես հայտնել է Լեհաստանի գլխավոր դատախազության մամլո քարտուղար Մաթեուշ Մարտինյուկը, համապատասխան փաստաթղտերը փախանցվել են դատախազությանը: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
« Լեհական դատախազությունը սկսել է աշխատել այդ հարցի ուղղությամբ: Մենք նախաձեռնում ենք որոշակի քայլեր, որոնց մանրամասների մասին դեռ ոչինչ չենք կարող տեղեկացնել»,- ասել է գլխավոր դատախազության մամլո քարտուղարը՝ խոստանալով առավել մանրամասն տեղեկություններ փոխանցել մոտակա օրերին:
Կրակով քաղաքի շրջանային դատախազությունը կարծում է, որ ռեժիսորին ժամանակավոր ձերբակալելու անհրաժեշտություն չկա: «Նա պարտավորվել է, գործի հարուցման պարագայում, ներկայանալ իր արտահանձնման հարցի քննարկման բոլոր նիստերին: Նա հայտնել է իր հասցեն և հեռախոսի համարը»,- տեղեկացրել է Կրակովի շրջանային դատախազության մամլո քարտուղար Բոգուսլավա Մարչինկովսկայան:
Այսպիսի մի հարցում ռեժիսորի ձերբակալության և հետագա արտահանձնման վերաբերյալ լեհական դատախազությունը մեկ անգամ արդեն քննարկել է 2010 թ.-ին: Սակայն, այդ ժամանակ հանրապետությունում որոշեցին, որ տեղի օրենսդրության համաձայն, նրան վերագրվող հանցագործության վաղեմության ժամկետը անցել է:
Այսօր, հոկտեմբերի 30-ին այդ դիրքորոշման հետ համաձայնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռաֆաել Թշասկովսկին, ով առավոտյան հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ հայտարարել է, որ «արտահանձնման հարցումը դժվար թե ստանա բավարարում»:
80-ամյա Պոլանսկին 1977 թ.-ից գտնվում է ինտերպոլի կողմից հետախուզվող մարդկանց ցուցակում: Նրա անունը այդտեղ է հայտնվել այն բանից հետո, երբ Լոս-Անջելոսի դատարանը նրան հեռակա կարգով մեղավոր է ճանաչել անչափահասի նկատմամբ սեռական ոտնաձգություն կատարելու մեջ: