Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր08.28.2014
Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 12-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր, որոնց ընթացքում հանդես կգան վրացական ժամանակակից մշակութային կյանքն արտացոլող հանրահայտ կոլեկտիվներ:
Սեպտեմբերի 26-ին Ազգային օպերայի և բալետի թատրոնում հանդես կգա Վրաստանի «Սուխիշվիլի» ազգային պարի համույթը, սեպտեմբերի 27-ին և 28-ին Գ. Սունդուկյանի անվան Ազգային թատրոնի շենքում կներկայացվի Թբիլիսիի «Ֆաբրիկա» թատրոնի «Մարիա Կալաս» ներկայացումը (բեմադրիչ Ռ. Ստուրուա), իսկ հոկտեմբերի 11-ին և 12-ին նույն բեմահարթակում հանդես կգա Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան Ռուսական դրամատիկական թատրոնը «Խոլստոմեր» ներկայացմամբ (բեմադրիչ՝ Ա. Վարսիմաշվիլի):
Միջոցառումները կանցկացվեն ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Կազմակերպիչ՝ Հայաստանի թատերական գործիչների միության: