Առանց այդ կարևոր զգայարանի հասել են էական նվաճումների10.24.2017
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում հայտնվել է փողոցային արտ-օբյեկտ, որը հասցեագրված է կույրերին: Ինչպես գրում են տեղի լրատվամիջոցները, փողոցային արվեստը ներկայացնող այս ձևաչափն աշխարհում առաջին փորձն է: Ասենք որ արթ-պատկերասրահը, որը կրում է «Ստենոգրաֆիա» խորագիրը, ստեղծվել է արվեստի ոլորտի երեք կազմակերպությունների ուժերով: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ekb-room.ru»-ին:
Նախագծի հեղինակները որոշել են տեսնելու հնարավորությունից զրկված մարդկանց փողոցային արվեստի այս պատկերասրահի միջոցով փոխանցել գեղեցիկի ներշնչանք: «Բրայլ-արթի» պատկերասրահը կազմված է երեք օբյեկտներից, որոնք իրար են միացնում տեսողական խորհրդանշաններ և տեքստ՝ գրված Բրայլի տառատեսակով:
Դրանցից յուրաքանչյուրը պատմում է չտեսնող մարդկանց նվաճումների մասին, այն անհատականությունների մասին, որոնք առանց այդ կարևոր զգայարանի հասել են էական նվաճումների կյանքի տարբեր ոլորտներում:
Այս պակերասրահի հերոսներից են, օրինակ երաժիշտ Ռեյ Չարլզը, որը 17 անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի, Ռուսաստանցի գիտնական Միխայիլ Պաժիդաևը, որը կորցնելով տեսողությունը հորինեց օպերացիոն համակարգ կույրերի համար, Մարլա Ռանյանը, որը գերազանցեց 5000 մետր վազքի ազգային ռեկորդը և այլն:
Բրայլյան տառերով գրված տեքստերը փողոցային արթ-սթրիթի յուրաքանչյուր օբյեկտից ներշնչում են հավատ սեփական ներուժի նկատմամբ, կոչ անում այն բացահայտել ամբողջությամբ և մասնագետների աջակցությամբ ինտեգրվել հասարակական կյանքին: