Այսօր պոեզիայի համաշխարհային օրն է03.21.2014
Այսօր պոեզիայի համաշխարհային օրն է: Այն UNESCO-ն հաստատել է 1999թ.-ին Փարիզում կայացած իր 30-րդ նստաշրջանում:
Ըստ միջազգային այդ կառույցի որոշման, տոնակատարության գլխավոր նպատակը պոեզիայի միջոցով լեզվական բազմազանության խրախուսումն ու անհետացող լեզուների պաշտպանությանը և պահպանությանը աջակցելն է:
Բացի այդ այս տոնը կոչված է իր նպաստը բերել պոեզիայի զարգացման , ուսուցման և բանավոր բանաստեղծություններ ասմունքելու ավանդույթների մեջ, վերականգնելու բանաստեղծական արվեստի և արվեստի մյուս տեսակների՝ թատրոնի, պարի, երաժշտության, նկարչության միջև կապերը, խրախուսելու հրատարակչական գործը և, որպես իսկական ժամանակակից արվեստի, զանգվածային լրատվամիջոցներում ստեղծելու պոեզիայի դրական կերարը:
Պոեզիա բառը ծագում է հունարեն «poieo» բառից, որ նշանակում է ստեղծել, արարել, կառուցել:
Հայաստանն, անշուշտ, իր հազարամյա մշակութային պատմության ծիրում ունի պոեզիայի սեփական հզոր անդաստանը: Իսկ հայկական պոեզիայի հնագույն նմուշները համարվում են բանաստեղծական այն գոհարները, որոնք 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» աշխատության միջոցով հասել են մեզ:
Պատմահոր կողմից «Գողթան երգեր» պայմանական անվանումն ստացած չափածո խոսքի այդ նմուշներն, անշուշտ, շատ ավելի վաղնջական ժամանակաշրջանների ծագումնաբանություն ունեն, պարզապես, ցավոք, դրանց ստեղծման իսկական ժամանակագրությունը անհնար է ստույգ ճշտել:
Բայց և այնպես, ինչ-որ մի հրաշքով գեղեցիկ և խորը խոսքի այդ նմուշները հայ իրականության մեջ պահպանվել և սերնդեսերունդ փոխանցվել են բանավոր կերպով: 5-րդ դարում Նախիջևանի նահանգի Գողթն գավառում Խորենացու կողմից դրանք, պարզապես առաջին անգամ գրի են առնվել, հանձնվել մագաղաթյա գրքի էջերին և այդ եղանակով պահպանվելով հասել ներկա ժամանակներին:
Ավելացնենք, որ առաջին անգամ պոեզիայի համաշխարհային օրը նշվել է 2000 թ.-ին՝ Փարիզում: