Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

1 մլրդ ռուբլու փոխհատուցման պահանջ՝ 23 մլն֊ոց վարտիքը ցուցադրելու համար

12.27.2023

Ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար և բլոգեր Անաստասիա Իվլեևան դեկտեմբերի 20֊ին Մոսկվայի «Mutabor» ակումբում կազմակերպել է այդ երկրի բեմարվեստի և մշակույթի հայտնի դեմքերի մասնակցությամբ երեկո, որին հյուրերը մասնակցել են «almost naked» (անգլերենից թարգմանաբար՝ «գրեթե մերկ»)։ Ըստ բլոգերի, դա արվել է այն նպատակով, որպեսզի աշխարհը տեսնի 23 մլն ռուբլի արժեք ունեցող, թանկարժեք զարդեղենով պատված նրա վարտիքը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը․՝ հղում անելով « iz.ru»֊ին։

Բլոգերի հյուրերի թվում են եղել ռուսական Էստրադայի «արքա» Ֆիլիպ Կիրկորովը՝ ցանցկեն կամբինիզոն հագած, պրոդյուսեր Տատյանա Տուրի ուղեկցությամբ, էստրադայի աստղ Լոլիտան՝ գուլպաների համար սև ժանյակավոր գոտիով, սպիտակ կիսաթափանցիկ կամբինիզինով։ Այս միջոցառմանը մասնակցել են նաև Դիմա Բիլանը, Քսենյա Սոբչակը, Ջագան՝ կնոջ՝ Օքսաննա Սամոյլովայի հետ, Գլյուկոզան, Մարիա Մինոգարովան և այլք։

Նշենք, որ Էստրադային աստղաբույլի մեջ ամենից մերկը եղել է ռեպեր VACIO֊ն (Նիկոլայ Վասիլևը)։ Նա այնքան մերկ է եղել, որ հայտնի հեռուստահաղորդավարի և բլոգերի սահմանած դրեսս֊կոդը հասկացել է ամենաուղղակի իմաստով և վրան ունեցել է միայն մեկ գուլպա, սեռական օրգանը ծածկելու համար, որն էլ, ի դեպ, վերջում նվիրել է երեկույթին մասնակցող կանանցից մեկին։

Այս ամենը, նույն գիշերվա մեջ, ինչ֊որ մեկը տեղադրել է համացանցում, իսկ առավոտյան, արդեն, մոսկվացի հասարակական ակտիվիստները, որոնց մեջ նաև այնպիսի կազմակերպության ներկայացուցիչներ, ինչպիսին է «Ժողովրդի կանչ» շարժումը, դիմել են իրավապահ մարմիններին՝ խնդրելով ստուգել այդ միջոցառումը։

Առաջինը «մանր խուլիգանության» համար ձերբակալվել, 15֊օրյա ազատազրկման և 200 հազար ռուբլու տուգանքի է դատապարտվել գուլպայավոր ռեպերը։

Այս երեկույթը արժանացել է նաև Ռոսկոմնադզոր պետական ծառայության ուշադրությանը։ Այն ուսումնասիրել է էստրադայի արտիստների մասնակցությամբ տեսագրությունները և դրանցում արձանագրել ԼԳՏՊ֊ի քարոզման նշաններ։ Իսկ նման կազմակերպության գործունեությունը Ռուսաստանում համարվում է ծայրահեղական կազմակերպություն և արգելված է օրենքով։

Երեկոյի բոլոր մասնակից աստղերի առաջիկա համերգները հայտարարվել են չեղյալ, իսկ նրանց ամանորյա ձայնագրությունները հանվել են հեռուստատեսային և ռադիո ծրագրերից։

Ավելացնենք, որ երեկոյի կազմակերպիչ, հեռուստահաղորդավար և բլոգեր Անաստասիա Իվլեևայի դեմ կոլեկտիվ դատական հայց է ներկայացվել։ Հայցվորները նրանից պահանջել են 1 մլրդ ռուբլի բարոյական վնասի փոխհատուցում։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 68 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ