Նշվեց «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի 55-ամյակը12.07.2013
Այսօր Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանում նշվեց հայ գրականությամբ ու մշակույթով հետաքրքրվող ռուսախոս ընթերցարանին հասցեագրված ամենամասշտաբային և երկարամյա գործունեությամբ առաջիններից մեկը համարվող «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի 55-ամյա հոբելյանը:
Դահլիճում էին հավաքվել ՀՀ պետական կառույցների, գրականության և արվեստի, միջազգային մի շարք կազմակերպությունների և ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչներ, սլավոնականն համալսարանի դասախոսներ և ուսանողներ:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի անցած ստեղծագործական բարդ ուղին, որտեղ մեծ հաջողությունների ու ձեռքբերումների հետ միասին, անշուշտ, եղել են նաև անխուսափելի նահանջի ժամանակներ:
Երկար տարիներ հանդեսի խմբագրությունը ղեկավարող և նրա հարուստ ավանդները պահպանող խմբագիրը՝ Ալբերտ Նալբանդյանը հատկապես կարևորեց «Լիտերատուրնայա Արմենիա»-ի գործունեության 60-ականների և 80-ականների ժամանակաշրջանը, երբ ազատ և համարձակ խոսքի ու մտքերի հետ մեկտեղ հանդեսի էջերում հայտնվում էին այնպիսի ստեղծագործություններ, որոնք իրենց ընդգրկմամբ, գեղարվեստական արժեքով և հեղինակների աշխատանքների բարձր մակարդակով ձեռք էին բերում ընդհանրական արժեք ոչ միայն Հայաստանում և սփյուռքահայ միջավայրերում, այլև բոլոր ռուսախոս ընթերցողների շրջանում՝ անկախ ազգությունից և դավանանքից:
Հանդեսին հոբելյանի կապակցությամբ պարգևներ և շնորհավորանքներ փոխանցվեցին ինչպես հանրապետության գործադիր մարմնի, Հայաստանում Ռուսաստանի դեսպանությա, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի, այնպես էլ մի շարք ստեղծագործական միավորումների կողմից:
Այսօր ռուսախոս ընթերցարանին հասցեագրվող ամենամեծ հրատարակությունն ընթերցողին է ներկայանում նորովի և թարմացած: Այն «ժամանակի շունչը» լինելու իր հրամայականն իրականացնում է, ոչ միայն գրական, գեղարվեստական, հրապարակախոսական և այլ ժանրերի նյութերի հրատարակությամբ, այլև ժամանակակից արտաքին նկարագրով: Այդ հարցում գլխավոր խմբագիրը, խմբագրակազմը, մասնագետները և ընթերցողներից շատերը միանշանակ բարձր գնահատեցին հանդեսի կողքին կանգնած «Դար» հիմնադրամի օժանդակությունը, որի շնորհիվ «Լիտերատուրնայա Արմենիա»-ն հանդես է գալիս որպես հայ գրականությունն ու մշակույթը գործի մասնագիտական իմացությամբ ու բարձր որակով ռուսալեզու ընթերցարանին հասցնող միջնորդի և կապակցող օղակի դերում:
Ավելացնենք, որ հոբելյանական երեկոյի ընթացքում հռետորների ելույթներն ու արարողություններն ընդմիջարկվում էին գեղարվեստական տարբեր կատարումներով: