Ձգողականության կենտրոնը միշտ եղել է Ռուսաստանի մշակութային կոդը11.13.2013
Սանկտ-Պետերբուրգում նոյեմբերի 19-21-ը Պետական Էրմիտաժում կկայանա Ռուսաստանի, ԱՊՀ երկրների և Եվրամիության երիտասարդ լրագրողների «Մշակույթների երկխոսություն» 8-րդ մեդիաֆորումը: Այդ առթիվ «newizv.ru» կայքին տված հարցազրույցում Մեդիակոնգրեսի խորհրդի նախագահ Աշոտ Ջազոյանը ասել է, որ ֆորումի ժամանակ կքննարկվի «Ռուսաստան-Եվրամիություն. առասպելները և իրականությունը ԶԼՄ-ներում» թեման, որի ընթացքում կպարզաբանվի թե աշխարհաքաղաքական այդ երկու միավորների միջև հարաբերությունները ի՞նչ հավանական ճանապարհով կարող են ընթանալ՝ հակասությունների սրման, թե՞ երկխոսության և ինչպիսի՞ հնարավորություններ կան նրանց միջև անդրսահմանային մեդիա նախագծեր իրականացնելու համար: «Եվ ավելի լավ որտե՞ղ, եթե ոչ Պետերբուրգում մենք կկարողանանք կամուրջներ կառուցել Արևմուտքի և Արևելքի միջև»,- նշել է Աշոտ Ջազոյանը:
Այդ միջոցառմանը մասնակցելու են 30 երկրի ներկայացուցիչներ: Երիտասարդ լրագրողները բազմաթիվ այլ հարցերի հետ մեկտեղ կքննարկեն նաև մուլտիկուլտուրալիզմի և հետսովետական տարածաշրջանի ու Եվրամիության ԶԼՄ-ներում ազգային նույնականությանը վերաբերող զանազան հարցեր:
Ջազոյանը նշել է, որ «… մուլտիկուլտուրալիզմի հիմնախնդիրը ամբողջ աշխարհում դարձել է շատ կարևոր թեմա և մենք ցանկանում ենք այդ մասին վարել բաց խոսակցություն»: Նա ընդգծել է, որ «Եթե խոսենք ազգամիջյան հարաբերությունները կարգավորելու մասին, ապա Ռուսաստանը շատ ավելի մեծ փորձ ունի այդ խնիրը լուծելու համար, քան բոլոր մյուս օտար երկրները»:
«… Ձգողականության կենտրոնը միշտ եղել է Ռուսաստանի մշակութային կոդը: Շատ կարևոր է վերադարձը դեպի այդ «կոդը»: Ռուսաստանն ունի, թե ումից կարող է նման հարցերը սովորել: Երբ այդ մասին ասում եմ, ապա ես նկատի չունեմ Լենինին: Ես նկատի ունեմ Պուշկինին, Լերմոնտովին, Գրբոյեդովին, Բունինին, Ռախմանինովին…»,-ասել է Աշոտ Ջազոյանը: