«Լեզվաբանական տուրիզմ»-ը անհետացող լեզուների պաշտպանության ձև11.11.2014
Եվրոպական 33 լեզուների սպառնում է վերացման վտանգ, իսկ 13-ի համար դա կարող է պատահել շատ տեսանելի ժամանակամիջոցում: Այդ մասին հաղորդագրությունը տարածել են մի շարք բրիտանական և ռուսական լրատվամիջոցներ՝ հիմք ընդունելավ UNESCO-ի կողմից կազմված եվրոպական այն լեզուների ցուցակը, որոնց վիճակը գնահատվել է «անհետացող» և «վտանգի մեջ գտնվող» որակումներով:
Ըստ տեղեկատվությունը տարածած «blog.goeuro.co.uk»-ի, այսօր եվրոպայում կենդանի և գործածական լեզուների թիվը մոտ 200 է, որոնք հաշվառվել են 50 երկրներում: Սակայն այդ բազմազանությանը սպառնում է դանդաղ աղքատացումը: Իրականում դրանց միայն մի մասն է գրանցված պաշտոնական ցուցակներում, որպես Եվրոպական միության տարածքում գործածական լեզու: Իսկ մի մասը ուղղակի հայտնվել է մահացման վտանգի առջև:
«Անհետացող» կարգավիճակում այն լեզուներն են, որոնցով խոսում են ամենից ավագ տարիքի առանձին ներկայացուցիչները, որոնց երեխաները, սակայն, արդեն այդ լեզվով ոչ միայն չեն խոսում, այլև այն չեն հասկանում, իսկ «Վտանգի մեջ գտնվող»-ներն այն լեզուներն են, որոնցով հազվադեպ և ոչ հաճախ խոսում են համեմատաբար երիտասարդ մարդիկ:
«blog.goeuro.co.uk» կայքը առաջարկում է զբոսաշրջության նոր ձև՝ «Լեզվաբանական տուրիզմ», որի նպատակը պիտի լինի անհետացող լեզուների նկատմամբ ուշադրություն հրավիրելը և այն շրջանների տնտեսական օժանդակության կազմակերպումը, որոնցում դեռ դրանք պահպանվում են և գոյություն ունեն: