Համացանցից դուրս պատիժը տարածել նաև համացանցի տիրույթում12.20.2018
Այսօր կայացած մեծ մամլո ասուլիսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համացանցում պետական խորհրդանշաններին վիրավորանք հասցնողները պիտի կրեն նույնպիսի պատասխանատվություն, ինչպիսին դա նախատեսված է համացանցից դուրս:
ՌԴ նախագահը նշել է, որ համացանցը թափանցել է հասարակական կյանքի բոլոր ոլորտներ և այսպիսի մոտեցման մեջ որևէ հիմնախնդիր չի տեսնում:
Ասենք որ Ռուսաստանի պետական դումայում դեկտեմբերի 12-ին արդեն առաջ է քաշվել օրենքի նախագիծ, որը նախատեսում է պատժամիջոցներ հասարակության, պետության, պետական խորհրդանշանների և իշխանության մարմինների նկատմամբ անբարո նյութեր տարածելու համար: