Զվարճալի և քաղաքական ծրագրերը «ՏԷՖՖԻ»-ի նույն անվանակարգում 06.29.2016
Նախօրեին՝ հունիսի 28-ին կազմակերպական անհարմար իրավիճակ է առաջեցել Մոսկվայի «Օստանկինո» հեռուստակենտրոնում կայացած «ՏԷՖՖԻ» մրցանակաբաշխության ժամանակ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում մանելով «ՏԱՍՍ»-ին:
Հեռուստատեսային արտադրանքի այդ հեղինակավոր միջոցառման ընթացքում կազմակերպիչները հանկարծ հասկացել են, որ «Երեկոյան թոք-շոու» անվանակարգում են ընդգրկված միմյանցից ժանրային առանձնահատկություններով արմատականորեն տարբերվող քաղաքական և ժամանցային-զվարճալի ծրագրեր: Այսպես, այդ անվանակարգում «ՏԷՖՖԻ»-ի էին ներկայացվել այդ երկրի հեռուստաալիքներով հեռարձակվող «Եկ ամուսնանք», «Ռևիզորո-շոու» և «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները:
Ռուսաստանի հեռուստատեսային արտադրանքի մրցանակաբաշխության կոմիտեի գլխավոր տնօրեն Մայա Կաբախիձեն այս թյուրիմացությունը համարել է անվանակարգերի ոչ լիարժեք մշակվածության հետևանք և տեղեկացրել, որ այդ անվանակարգը պետք է բաժանել երկու մասի՝ «Երեկոյան զվարճալի թոք-շոու» և «Սոցիալ-քաղաքական թոք-շոու»:
Կաբախիձեն նշել է, որ հեռուստատեսությունում իրավիճակը մշտապես փոփոխվում է և նախկինում նույնպես այս մրցաբակաբաշխության կազմակերպման այս կամ հարցի վերաբերյալ փոփոխությունների անհրաժեշտություններ են առաջացել:
Նշենք, որ չնայած արձանագրված թերությանը, այնուամենայնիվ «ՏԵՖՖԻ»-ն այդ անվանակարգում շնորհվել է «Ռևիզորո-շոու» ժամանցային հեռուստատեսային ծրագրին:
«ՏԵՖՖԻ» հեռուստատեսային արտադրանքի մրցանակաբաշխությունը հիմնադրվել է1994 թ.-ին: Այն տարբեր տարիների ունեցել է տարբեր թվով մրցանակային անվանակարգեր: 2014թ.-ից այդ միջոցառման կազմակերպիչն է Ռուսաստանի հեռուստատեսային արտադրանքի մրցանակաբաշխության կոմիտեն, որը ղեկավարում է Մայա Կաբախիձեն: