Շրջվել է ձախ կողքի վրա և շուտով մահացել01.09.2018
Գրող և դրամատուրգ Անտոն Չեխովի (1860-1904) մահվան անմիջական պատճառը եղել է գլխուղեղի կաթվածը: Անցած ուրբաթ՝ հունվարի 5-ին, այսպիսի եզրակացության է եկել Բրիտանիայի Նորիջ քաղաքի Քուոդրեմի ինստիտուտի կենսաբանական հետազոտողների խումբը: Այդ մասին «thetimes.co.uk»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Հետազոտողները ուսումնասիրության համար քիմիական բաղադրատարրեր են վերցրել գրողի ստորագրությամբ բացիկից, արյան հետքեր կրող նրա վերնաշապիկից, որը եղել է Չեխովի հագին մահվան պահին: Թոքախտի առկայությունը հաստատող միկրոբացիլների պրոտեինների հետ միասին, նմուշներում հայտնաբերվել է խցանումը նպաստող սպիտակուցային նյութ, որը հասցրել է արյունատար անօթների խցանման և ուղեղի արյունազեղման:
Չեխովը մահացել է 1904թ.-ի հուլիսի 15-ին Գերմանիայի Շվարցվալդ բնակավայրի Բադենվայլեր հանգստավայրի հյուրանոցում, որտեղ նա ժամանել էր թոքախտի հերթական սրացման պատճառով:
Ինչպես պատմել է գրողի կինը՝ Օլգա Քնիփփեր-Չեխովան, նա պատվիրել էր մի գավաթ գինի և ասելով, որ վաղուց շամպայն չի խմել, ժպիտը դեմքին խմել է այն: Դրանից հետո Չեխովը պառկել է, շրջվել ձախ կողքի վրա և շուտով մահացել:
Այս պատմությունից հետևում է, որ թոքախտը, թող որ ամենալուրջ ձևով քայքայած լինի գրողի առողջությունը, այնուամենայնիվ, նրա վաղաժամ մահվան անմիջական պատճառը չի եղել:
Նախկինում Չեխովի կենսագիրները նրա մահվան պատճառ էին համարում սրտի տագնապը: