«The Beatles»- համույթը հայտնվել է համալսարանի ծառուղում06.21.2017
Ռուսաստանի Տոմսկ քաղաքի պետական համալսարանի մոտ, դիմորդներից ընդունելության փաստաթղթեր ընդունելու առաջին օրը՝ հունիսի 20-ին, բացվել է «The Beatles» հանրահայտ համույթի անդամների խմբային հիշարձանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tsu.ru»-ին:
Կերպարները պատկերված են այն դիրքով, ինչը պատկերված է 1969թ.-ին խմբի կողմից թողարկված «Abbey Road» ձայնապնակի տուփի վրայի լուսանկարում՝ Ջոն Լենոնը, Փոլ Մաքքարթնին, Ջորջ Հարիսոնը և Ռինգո Սթարը անցնում են հետիոտնային անցումը: Տոմսկի հուշարձանի հերոսները անցումը հատում են ճիշտ այնտեղ, որը տանում է համալսարանի գլխավոր մասնաշենք:
«Ես ցանկացել եմ ստեղծել շարժուն քանդակագործական կոմպոզիցիա՝ քաղաքային միջավայրում տեղադրելու համար: Համալսարանական ծառուղին դրա համար շատ հարմար է»,- ասել է հուշարձանի հեղինակ Անտոն Գնեդիխը: Նրա ասելով այս գաղափարն իրականացնելու համար իրենից պահանջվել է 7 տարի: