Նշանաբանը՝ «Պահպանել: Բազմապատկել: Լուսավորել:» 12.18.2014
Ռուսաստանի քրիստոնեական մշակույթի ոչ պետական թանգարանները միտում ունեն միավորվելու և ստեղծելու գերապատվելի Սեգեյ Ռադոնեժսկու անվան քրիստոնեական թանգարանների միություն: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Նշենք, որ այդ նպատակով, այս շաբաթ Սերգեև Պոսադում արդեն կայացել է «Քրիստոնեական թանգարանը ժամանակակից աշխարհում» կոնֆերանսը, որի մասնակիցները դիմել են համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլին՝ խնդրելով նրա օրհնությունը այդ նախաձեռնության համար:
Արդեն ձևավորվել է համապատասխան աշխատանքային խումբ, որը պետք է համագործակցի Ռուս ուղղափառ եկեղեցու և մշակույթի ոլորտով Պատրիարքական խորհրդի հետ:
Ըստ այս նախաձեռնության հեղինակների քրիստոնեական թանգարանների առջև ծառացել են երեք կարևոր խնդիրներ, որոնք պետք է լինեն ստեղծվելիք կառույցի նշանաբանը. «Պահպանել: Բազմապատկել: Լուսավորել»:
Միությունը մտադիր է քրիստոնեական թանգարանների ճիգերը համակարգել և ժամանակակից աշխարհում հնարավորինս շատ ժողովրդայնացնել քրիստոնեական մշակութային արժեքները: Ըստ կոնֆերանսի մասնակիցների, այսօրվա պայմաններն այնպիսին են, որ արձանագրվում են «Ավելի ու ավելի մեծացող հետաքրքրություն հասարակական միջավայրի և մշակութային ժառանգության պահպանության գործի նկատմամբ»:
Աշխատանքային խումբը մտադիր է բոլոր քրիստոնեական թանգարանների համատեղ աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել միասնական տեղեկատվական պորտալ և ֆոնդերի համատեղ էլեկտրոնային բազա: Բացի այդ խումբը երաշխավորում է, որ թանգարաններ կկազմակերպի ռուսական ուղղափառ եկեղեցու թեմերում, մենաստաններում և համայնքներում, որոնցում եկեղեցական-հնագիտական թանգարանները կարող են դառնալ սովորողների առաքելական պրակտիկայի վայրեր: