Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կինոռեժիսոր Յ.Բիկովը կարծում է, որ դավաճանել է ողջ առաջադեմ սերնդին

10.14.2017


Ռուսաստանցի կինոռեժիսոր Յուրի Բիկովը, ով հայրենիքում հայտնի է «Մայորը»,«Հիմարը» ֆիլմերով և Առաջին ալիքով հեռարձակված ռուս-ամերիկյան հետախուզական հակամարտության մասին պատնող «Քնածները» հեռուստասերիալով, հայտարարել է, որ այլևս կինո չի նկարահանելու: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «meduza.io »-ին:

«Ես չեմ կարող ասել, որ չէի հասկանում, թե ինչի եմ գնում, սակայն, ըստ երևույթին, մինչև վերջ չեմ գիտակցել, թե որքան աններելի է լինել ոչ բավարար չափով ճշգրիտ, ազնիվ և մաքուր՝ «Քնածները» սերալի թեմայի նկատմամբ: Հարյուրավոր ազնիվ մարդիկ տուժել են ռեժիմից և իշխանության կամայականությունից, որին ես փորձել եմ պաշտպանել այդ սերիալում»,- նշել է ռեժիսորը:

Նա կարծում է, որ մարդիկ պետք է բողոքեն և պահանջեն արդարություն, հակառակ դեպքում փոփոխություններ չեն լինի: «Ես դավաճանել եմ ողջ առաջադեմ սերնդին, որը ցանկանում է ինչ-որ բան փոխել այս երկրում: Վախենում եմ, որ արդեն արածից հետո ես չեմ կարող լինել հանրային դեմք և հետևորդների օբյեկտ»,- հայտարարել է Բիկովը և նշել, որ ինքը պետք է երկար ժամանակով գնա ստվեր և ոչ թե այն բանի համար, որ իր «հանցանքները մոռանան, այլ այն բանի համար, որպեսզի իմ ներկայությամբ չբորբոքեմ շրջապատող աշխարհը և, առավել ևս տրամաբանական հունից չհանեմ այն մարդկանց, որոնք իսկապես ցանկանում են հավատալ, որ ինչ-որ բան հնարավոր է փոխել»:

Յուրի Բիկովը նաև տեղեկացրել է, որ «Գործարան» ֆիլմը, որի վրա հիմա աշխատում է, ինքը կհասցնի ավարտին, որը, ամենայն հավանականությամբ, կլինի վերջինը:

«Շատերը ինձ դիտարկել են որպես կողմնորոշիչ: Դա ճիշտ չէ, որովհետև ես կենդանի մարդ եմ, անկատար բազմաթիվ հարցերում, ես ծանոթ եմ համացանցի լսարանից շատերի արձագանքներին և կարծում եմ, որ նրանք ինձ ընկալում են որպես նախորդ իմ ֆիլմերի դավաճանի»,- ավարտում է իր ուղերձը ռուսաստանցի կինոռեժիսորը:

«Քնածները» լրտեսական հեռուստասերիալի պրեմիերան կայացել է ռուսական Առաջին ալիքով՝ հոկտեմբերի 8-ին: Ֆիլմի սցենարիստն է Սերգեյ Մինաևը, պրոդյուսերը՝ Ֆեոդոր Բոնդարչուկը:
    Դիտվել է 820 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ