Արքայական ակադեմիայի դահլիճներից մեկը վերածվել է մեծ գազանանոցի06.10.2019
Լոնդոնի Գեղարվեստի արքայական ակադեմիայում բացվել է ամառային ցուցահանդես, որը այստեղ պարբերաբար անցկացվում է 1769 թ.-ից: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Կտավներ, փորագրանկարներ, լուսանկարներ, քանդակներ, ինստալիացիաներ: Այս ագամ ներկայացվում է 1500 աշխատանք:
Այս տարի ցուցահանդեսի մասնակիցները ներկայացնում են ժամանակակից աշխարհի իրենց պատկերացումները: Դահլիճներից մեկը վերածվել է մեծ գազանանոցի, որտեղ ներկայացված են իրական և երևակայական գազանների քանդակներ: Մյուս դահլիճում միասին ներկայացվել են լուսանկարներ և ֆոտոռեալիզմի ժանրով արված ձեռքի նկարներ:
«Այստեղ կհանդիպեք աշխարհահռչակ նկարիչներ Վիմ Վենդերսի և Անսելմա Քիֆերի աշխատանքներին, Բայց այստեղ կարելի է հանդիպել նաև այնպիսի մարդկանց գործերի, որոնց մասին ոչ ոք ոչինչ չի լսել: Մեծ բավականություն է նոր անուններ հայտնաբերելը: Գուցե և, այս ցուցահանդեսը կդառնա նրանց կարիերայի համար մեկնարկ»,- ասել է այս ցուցահանդեսի համակարգող Էդիթ Դևանին:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: