Համերգին պատվավոր հյուրեր չեն լինի, քանի որ դիտարկվում է կոռուպցիոն ռիսկ 03.15.2017
Ռուսաստանի Հրեական ինքնավար մարզի մայրաքաղաք Բիրոբիջանում պաշտոնյաները զրկվել են հայտնի էստրադային երգիչ Ստաս Միխայլովի համերգի «պատվավոր հյուրերի համար» նախատեսված հրավիրատոմսերից: Տեղական ԶԼՄ-ների կարծիքով մարզի իշխանությունները անվճար տոմսերի մեջ դիտարկել են կոռուպցիայի սպառնալիք: Այդ մասին «eaomedia.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այսպիսով երգչի մարտի 28-ին կայանալիք «Եթե վաղը արև լինի» խորագիրը կրող համերգում տեղացի պատվավոր հյուրեր չեն լինելու, հայտարարել են համերգի կազմակերպիչները:
Հրավիրատոմսերով պաշտոնյա հանդիսատեսների համերգին մասնակցելու արգելքը բացատրվում է մուտքի տոմսերի շատ բարձր գներով, որոնց նվիրատվությունը շատերի կողմից կարող էր դիտարկվել որպես կոռուպցիայի դրսևորում:
Մարզային ղեկավարությունը հրավիրատոմսերից օգտվելու հնարավորությունից պաշտոնյաներին զրկել է Ռուսաստանի վարչապետի ստորագրած այն փաստաթղթի հիման վրա, որով ցանկացած նվիրատվության մասին, որի արժեքը գերազանցում է 3 հազար ռուբլին, ստացողը պետք է տեղեկացնի ղեկավարությանը և նվերը հանձնի:
Ավելացնենք, որ այդ համերգի տոմսերի արժեքը 4500 ռուբլի է: