Այլընտրանքային Նոբելյան մրցանակի հավակնորդների կարճ ցուցակը պատրաստ է08.31.2018
Հրապարակվել է գրականության գծով Նոբելյան այլընտրանքային մրցանակաբաշխության կարճ ցուցակը: Այդ մասին «The Guardian.»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «riafan.ru»-ին:
Այլընտրանքային մրցանակին, ընդհանուր առմամբ, հավակնում էին 47 հեղինակ: Ժյուրին, որը գլխավորում է անկախ հրատարակիչ Էնն Փոլսոնը, ամփոփել է նախընթաց փուլի արդյունքները և արդեն ներկայացրել է կարճ ցուցակը:
2018թ.-ի այլընտրանքային նոբելյան մրցանակակրի անունը հայտնի կդառնա հոկտեմբեր ամսին:
Հիշեցնենք, գրականության գծով այլընտրանքային Նոբելյան մրցանակը հիմնադրվել է Շվեդիայի ակադեմիայում ծագած աղմուկից հետո:
Անցած տարի մրցանակաբաշխության կազմակերպիչներից մեկը ձեռնարկել էր ակադեմիայի անդամներից մեկի նկատմամբ ներքին քննություն: Վերջինս կասկածվում էր գաղտնի տեղեկատվություն հրապարակելու և կանանց նկատմամբ սեռական հետապնդման մեջ:
Այս աղմկալից պատմության արդյունքում Նոբելյան մրցանակաբաշխության կոմիտեի որոշմամբ գրականության ոլորտում, 2018թ.-ի մրցանակաբաշխությունը չեղյալ հայտարարվեց, իսկ միջոցառումը կրկին կսկսի գործել 2019թ.- ից:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի
Այս թեմայով այլ հղումներ-1