Նշվում է իր երկրի բեմարվեստը զարգացրած գործիչի 145 ամյակը04.03.2017
Ռուսաստանի արվեստասեր հասարակությունը նշում է իր երկրի մշակույթը Եվրոպայում և աշխարհում տարածող թատերական գործիչ Սերգեյ Դյագիլևի ծննդյան 145 ամյակը:
Նրա կազմակերպած ամենամյա «Ռուսական բալետները» դարձել են եվրոպական մշակույթի 20-րդ դարի առաջին կեսի պատմության անբաժանելի մաս:
Ամեն ինչ սկսվել է 1909 թ.-ին, երբ Դյագիլևը ռուսաստանցի արտիստների կատարմամբ եվրոպացի արվեստասերներին ներկայացրեց առաջին 5 բեմադրությունները՝ «Արտեմիսի տաղավարը», «Պոլովեցկյան պարերը», «Խնջույքը», «Սիլֆիդան» և «Կլեոպատրան»: Դա ռուսական օպերայի և բալետի յուրահատուկ մի հաղթարշավ էր Եվրոպայի հայտնի բեմահարթակներում, որը շարունակվեց մոտ 20 տարի անընդմեջ: Նշենք, որ ներկայացումները թարմացվում էին, բեմադրվում էին նորերը և դյագիլևյան այդ մեծ գործունեության արդյունքում Եվրոպան սնուցվում էր նաև ռուսական բեմարվեստի հոգևոր արժեքներով, սկսած դասական գործերից և վերջացրած ավանգարդիստական ներկայացումներով:
Դյագիլևի կազմակերպած այդ թատերական հանդիսություններին մասնակցել են ժամանակի ռուսական և համաշխարհային բեմարվեստի բազմաթիվ մեծություններւ ու կոմպոզիտորներ: