Մահացել է Ամերիկյան կինոյի «Կատակերգության արքա»-ն08.12.2014
ԱՄՆ-ում 63 տարեկան հասակում մահացել է ամերիկյան կինոյի աստղ Ռոբին Վիլյամսը: Նրա մարմինը հայտնաբերվել է երկուշաբթի օրը կեսօրին մոտ՝ Կալիֆորնիայի նահանգի Թիբուրոն քաղաքում գտնվող նրա տանը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Ոստիկանության տվյալներով մահվան նախնական պատճառը համարվել է ինքնասպանությունը: Դատաքննչական հաշվետվություններում նշվում է, որ դերասանի «մարմնի վրա եղել են շնչահեղձումի նշաններ»: Պաշտոնական տեղեկատվություն այդ մասին կհրապարակվի օգոստոսի 12-ին նշանակված փորձաքննությունից հետո:
Ըստ Վիլյամսի ներկայացուցիչ Մառա Բուքսբաումի, Վիլյամսը վերջին շրջանում տառապում էր ծանր հոգեկան անկումից: «Սա անվերականգնելի և ողբերգական կորուստ է բոլորիս համար: Ընտանիքը այս վշտի պահին խնդրում է իրեն չանհանգստացնել»,- նշել է Բուքսբաումը:
Ռոբին Վիլյամսը ծնվել է 1951 թ.-ի հուլիսի 21-ին՝ Չիկագոյում: Նա ավարտել է Ջուլլիարդի դրամայի դպրոցը, որը համարվում է ԱՄՆ-ում մշակույթի և երաժշտության ոլորտում լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը:
1998 թ.-ին Ամերիկյան կինոակադեմիան նրան շնորհել է «Օսկար»՝ «Հնարամիտ Վիլլ Հանթինգը» ֆիլմում երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար: Իսկ «Entertainment Weekly» հանդեսը նրան ճանաչել է «այսօր ապրողների մեջ ամենաուրախ մարդը»: Բացի այդ, Վիլյամսը «Ոսկե գլոբուսի» հնգակի դափնեկիր է:
Հոլլիվուդում նրան համրում էին «Կատակերգության արքա»: Նրա մահվան կապակցությամբ ցավակցաություն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ով արտիստի մասին նշել է. « Իր տեսակի մեջ նա միակն էր: Նա մեզ ստիպում էր ծիծաղել և լացել: Նա միշտ առատաձեռնությամբ իր տաղանդը կիսում էր մեր հետ»:
Վիլյամսի մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են. «Արթնացում», «Բժիշկ Ադամսը», «Թագավոր ձկնորսը», «Մահացած պոետների կազմակերպությունը», «Բարի լույս, Վիետնամ» և այլն: