Ն. Վորոժբիտ «Պատուհանից այն կողմ ասես գրոհ լինի: Կամ հառաչ: Հառաչում է քաղաքը»:02.20.2014
Ուկրաինայում Փետրվարի 18-ին տեղ գտած ողբերգական դեպքերի կապակցությամբ փետրվարի 20-ին հայտարարված է սգո օր: Այսօր փակ են քաղաքացիական խմորումների մեջ հայտնված երկրի բոլոր մշակութային օջախները, այդ թվում նաև թատրոնները:
Արյունալի դեպքերի օրը Կիևի կենտրոնում գտնվող բոլոր թատրոնները դադարեցրին իրենց գործունեությունը և անորոշ ժամանակով չեղյալ հայտարարեցին նախօրոք հայտարարված բոլոր ներկայացումները: Կապված լարված իրավիճակի հետ՝ ժամանակավորապես դադարեցված են նաև փորձերը:
Կիևյան դեպքերի անդրադարձը հատկապես ծանր ձևերով արտահայտվեց դրանց էպիկենտրոնում հայտնված Ուկրաինայի Ազգային երաժշտական ակադեմիայում: Այս հաստատությանն առընթեր համերգային դահլիճը նոր-նոր էր սկսել իր աշխատանքները, սակայն ստիպված էր կրկին դադարեցնել: Փետրվարի 19-ին Մայդանի ակտիվիստները մտել էին կոնսերվատորիայի համերգային դահլիճ և որոշել այնտեղ հարմարեցնել իրենց «դիմադրության կենտրոնը»:
Կիևցի դերասանները և ռեժիսորները մյուս արվեստագետների հետ միասին խաղաղության և ողջախոհության կոչեր են հղում:
Լրատվամիջոցներում շատ կտրուկ միտք է արտահայտել, օրինակ, ժողովրդական արտիստուհի Ադա Ռոգովցևան: «Անխիղճ դահիճներ: Օսվենցիմում մարդկանց հասցնում էին այն աստիճանի, որ նրանք սպանում էին միմյանց: Ես չեմ մոռանա ոչ մեկին նրանցից, ով զոհվեց Մայդանում: Ես նայում եմ այդ տեսարանին և այրվում եմ, ինչպես այդ բարիկադները: Զայրույթով»,- ասել է նա:
«Ես բավականին հեռու եմ ապրում Մայդանից: Բայց բարձրահարկում: Աղջիկս՝ Պաշան, չէր կարողանում քնել պայթյունների և քաղաքի ընդհանուր տագնապալից արձագանքի պատճառով: Ես նրան հանգիստ ձայնով բացատրեցի այն ամենը ինչ-որ կար: Նա քնեց: Իսկ ես նստեցի: Պատուհանից այն կողմ ասես գրոհ լինի: Կամ հառաչ: Հառաչում է քաղաքը: Ես այսպես չեմ խոսում գեղեցկության համար: Այդպես լսվում է իմ Կլինիչյան փողոցի 14-րդ հարկում»,- Կիևի դեպքերի մասին պատմում է դրամատուրգ Նատալյա Վորոժբիտը: