Ցուցադրվում է 10 պատվիրանների տեքստը՝ հայտնաբերված Մեռյալ ծովի ափերին«Տասը պատվիրանները» ամբողջությամբ պարունակող ամենահին պահպանված ձեռագիրը ցուցադրանքի է ներկայացվել Երուսաղեմի Իսրայելի թանգարանում: Այդ մասին Լոնդոնի «Gardian» պարբերականի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
«Մեռյալ ծովի մոտակայքում՝ Երուսաղեմից արևելք, ամենահին ձեռագրերի հավաքածոյի մեջից հայտնաբերված երկու հազարամյա հնության փաթեթը նախկինում ոչ մի անգամ Իսրայելում չի ցուցադրվել«- հաղորդում է լոնդոնյան պարբերականը՝ հղում անելով Իսրայելի հնությունների վարչության հովանու տակ գործող «Փաթեթներ Մեռյալ ծովից» նախագծի ղեկավար Պնին Շորին:
Այդ նախագիծը կոչված է ապահովել մեր մոլորակի մակերեսից ամենացածր կետում գտնվող նշանավոր աղի լճի հյուսիսային ափի քարանձավներից մեկում հայտնաբերված հնագույն բիբլիական մատյանների անվտանգությունը: Հայտնաբերված փաստաթղթերից որոշները միայն պահպանվել են առանձին դրվագներով, մյուսները, ինպես, օրինակ, պատվիրանների նշված փաթեթը, արտաքինից անվնաս է: Սակայն դա միայն արտաքին տպավորություն է: Իրականում ձեռագիրը շատ փխրուն է և, այդ իսկ պատճառով թանգարանի ցուցասրահում կմնա միայն երկու շաբաթ, որից հետո կվերադարձվի կարգավորվող ջերմաստիճանով հատուկ անլուսաթափանց խցիկ:
Իսրայելի թանգարանում «Մարդկության համառոտ պատմությունը» խորագրով գործող ցուցադրանքն ընդհանուր առմամբ ներկայացնում է 14 ցուցանմուշ, այդ թվում այնպիսի հնագույն իրեր, որոնք պատրաստվել են 1,5 մլն տարի առաջ: Դրանք որորդական գործիքներ են, որոնցով որսացել են այսօրվա փղերի նախնիներին, կան նաև տոհմային օջախի մոտ հայտնաբերված մի քանի իրեր, որոնք ունեն 800 հազար տարվա վաղեմություն: