Ցարի սիրտը սիրային կրակով լցրած պարուհու 145 ամյակը08.31.2017
Օգոստոսի 31-ի գիշերը երկու վանդալներ փորձ են արել Սանկտ-Պետերբուրգում դյուրավառ հեղուկով շշերի միջոցով հրդեհել կինոռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի ղեկավարությամբ գործող «Ռոկ» կինոստուդիայի ծառայողական շենքը: Բարեբախտաբար նրանց նետած բոլոր շշերը դիպել են ներսի կողմից պատուհանի դեմ 2-3 մետր բարձրությամբ շարված աղյուսե պատին , որի շնորհիվ հրդեհ չի բռնկվել: Այդ մասին «fontanka.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այդպիսի պատը, բացատրել են մասնագետները, բաց կինոստուդիայում անհրաժեշտ է փայտե պատերով դահլիճում լռություն ապահովելու համար, որտեղ գրվում են ֆիլմերի ձայները: Նրանք նաև հաստատել են, որ եթե «Մոլոտովի» շշերը թափանցեին դահլիճ, ապա կբռնկվեր այնպիսի հրդեհ, որը կոչնչացներ օֆիսային ողջ շինությունը:
Իրավապահ մարմինները վանդալիզմի փաստով սկսել են վարույթ: Նրանք ենթադրում են, որ այս բարբարոսությունը ռեժիսորի «Մաթիլդա» ֆիլմի հակառակորդների ձեռքի գործն է:
Հիշեցնենք, որ ռուսական հասարակության մեջ մեծ աղմուկ բարձրացրած «Մաթիլդա» ֆիլմում Ուչիտելը ներկայացնում է դեռ գահ չբարձած ապագա Նիկոլայ 2-րդի և պարուհի Մաթիլդա Քշեսինսկայայի սիրավեպը:
Ի դեպ, օգոստոսի 31-ին լրանում է ապագա ցարի սիրտը սիրային կրակով լցրած պարուհու 145 ամյակը: Ուչիտելի կինոստուդիայի ծառայողական շենքը հրդեհելու փորձի վարկածներից մեկն էլ հենց այս հոբելյանական տարեթիվն է:
Այս թեմայով այլ հղումներ-1