Հուշարձան գավառական արտիստներին09.18.2018
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի Թատերական հրապարակում բացվել է գավառական թատրոնի արտիստներին նվիրված հուշարձան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Հուշարձանը պատկերում է Ալեքսանդր Օստրովսկու «Անտառ» պիեսի ողբերգակ և կատակերգակ հերոսներին՝ Սչաստլիվցևին և Նեսչաստլիվցևին:
Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է Վլադիմիր քաղաքի դրամայի և կատակերգության թատրոնի 170-ամյակի տոնակատարության շրջանակներում:
Ի դեպ, այսօր Վլադիմիրի թատրոնում Ռուսաստանի տարբեր վայրերից, ինչպես նաև Լեհաստանից, Շվեդիայից, Ղրղզստանից, Սերբիայից և Վրաստանից ժամանած թատերախմբերի մասնակցությամբ մեկնարկում է «Ոսկե դարպասների մոտ» փառատոնը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 2-ը: