Ապֆելբաումն իր անունից կնքել է 214 մլն ռուբլու պայմանագիր «7-րդ ստուդիայի» հետ10.26.2017
Մոսկվայում,Քննչական կոմիտեն հարցաքննություն կատարելուց հետո ձերբակալել է Ռուսաստանի երիտասարդական ակադեմիական թատրոնի (ՌԱՄՏ-ի) տնօրեն Սոֆիա Ապֆելբաումին: Այդ մասին «iz.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ապֆեմբամին կասկածում են փաստաթղթեր կեղծելու մեջ, որոնց միջոցով «Գոգոլ-կենտրոնի» կազմում գործող «7-րդ ստուդիան» ստացել է 214 մլն ռուբլու պետական ֆինանսավորում, որից 68 մլն-ը գողացվել է:
Առաջիկա ժամանակաշրջանում քննությունը մտադիր է միջնորդել նրան կալանավորելու համար:
Քննչական կոմիտեում կարծում են, որ հենց Ապֆեմբաումն է իր ենթականերին հանձնարարել մշակել «աճուրդի կոնկրետ մասնակցին հարմար» տեխնիկական խնդիր, որտեղ ավելացվել է կետ, ըստ որի պետական պայմանագիրը պետք է օժտված լինի հեղինակային իրավունքով կամ ունենա Կիրիլ Սերեբրեննիկովի ղեկավարությամբ «Գոգոլ-կենտրոնի» կազմում գործող «7-րդ ստուդիայի» «Պլատֆորմա» նախագծի համար թույլտվություն (լիցենզիա):
2011թ օգոստոսի 18-ին Ապֆեմբաումի ղեկավարությամբ գործող մրցութային հանձնաժողովը աճուրդի հաղթող է ճանաչել «7-րդ ստուդիային: Դրանից հետո Ապֆեմբաումը պաշտոնեական աստիճաններով սրտնթաց վերելք է ունեցել և արդեն 2013թ.-ին նշանակվել է Ռուսաստանի դաշնության Մշակույթի նախարարության պրոֆեսիոնալ արվեստի և ժողովրդական ստեղծագործության դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնում: Դրանից հետո նա հանդես է եկել որպես պետական պատվիրատու և իր անունից կնքել է 214 մլն ռուբլու պայմանագիր «7-րդ ստուդիայի» հետ:
Առայժմ «Գոգոլ-կենտրոնի» և նրա ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովի հետ առնչվող այս աղմկահարույց գործում Ապֆեմբաումը հանդես է գալիս որպես վկա: Սակայն ամենայն հավանականությամբ այս գործում նրա կարգավիճակը շուտով կփոխվի:
Հիշեցնենք, որ մեծ աղմուկ բարձրացրած քրեական գործով անցնում են «7-րդ ստուդիայի» նախկին գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մալոբրոդսկին, թատերախմբի նախկին գլխավոր տնօրեն Յուրի Իտինը, գլխավոր հաշվապահ Նինա Մասլյաևան, և պրոդյուսեր Եկատերինա Վորոնովան: «Գոգոլ կենտրոնի» գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովը դատարանի որոշմամբ գտնվում է տնային կալանքում:
Այս թեմայով այլ հղումներ-1