Կատակերգական ֆիլմը չեն դիտի, փոխարենը՝ կկարդան սցենարը 12.23.2014
Դեկտեմբերի 27-ին Նյու-Յորքում կանցկացվեն աղմկահարույց «Հարցազրույց» ֆիլմի սցենարի հանրային ընթերցումներ: Միջոցառումը տեղի կունենա «Treehouse Theatre» թատրոնում: Մուտքը բոլոր հյուրերի համար կլինի անվճար:Այդ մասին «The Los Angeles Times» թերթի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Ընթերցումների կազմակերպիչները ընդգծել են, որ իրենք մտադիր են բոլոր ցանկացողներին ընձեռել հնարավորություն՝ միավորվելու հանուն խոսքի ազատության, որպեսզի պաշտպանեն բոլոր նրանց, ում վախեցրել են հակերները:
Սցենարը, ինչպես սպասվում է, կկարդան կատակերգակ դերասանները:
Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության (ԿԺԴՀ) առաջնորդ Քիմ Չեն Ինի նկատմամբ մահափորձի մասին սցենարը գրել են Դեն Սթերլինգը, Էվանս Գոլդբերգը և Սեթ Ռոգենը: Այն էկրանավորել է «Sony Pictures Entertainment»-ը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին անհայտ հակերները կիբերհարձակում գործեցին «Sony Pictures Entertainment»-ի վրա և գողացան կինոընկերության մասին գաղտնի տվյալներ, համացանցում տեղադրվեցին նրա արտադրած, բայց դեռ վարձույթի չհանված կինոնկարներ, Ջեյմս Բոնդի մասին նոր կինոնկարի սցենարը, ինչպես նաև ղեկավարության անձնական գրագրությունները:
Բացի այդ հակերները սպառնալից ուղերձ էին թողել, որտեղ ասված էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի մասին նկարահանված «Հարցազրույց» ֆիլմի ցուցադրման ժամանակ կիրականացվեն ահաբեկչության գործողություններ: Այդ սպառնալիքի պատճառով «Sony Pictures Entertainment»-ը հայտարարեց, որ կինոնկարի դեկտեմբերի 25-ին նախատեսված պրեմիերան չեղյալ է համարվում:Սակայն, դրանից հետո, հանրության ճնշման ներքո, կինոընկերության ղեկավարները փոխեցին իրենց որոշումը և հայտարարեցին, որ իրենք ֆիլմը կթողարկեն, սակայն դեռ անհայտ է թե ինչ կրիչներով:
ԱՄՆ-ի Հետաքննություննեի դաշնային բյուրոն կիբերհարձակման համար մեղադրում է ԿԺԴՀ-ի իշխանություններին: Իսկ երկրի նախագահ Բարաք Օբաման խոստացել է, որ ԱՄՆ-ն կձեռնարկի պատասխան քայլեր: Փհենյանը այդ հարձակման մեջ իր մասնակցությունը ժխտում է: