Տարանտինոն հանդարտվում է դեռ չնկարահանված ֆիլմի մասին ժխորից հետո05.10.2014
Ռեժիսոր Քվենթին Տարանտինոն ետ է վերցրել իր դատական հայցն ընդդեմ «Gawker Media» ընկերության, որը հրապարակել էր ռեժիսորի կողմից նկարահանման նախապատրաստվող և հանրությունից դեռ գաղտնի պահվող «Զզվելի ութնյակ» վերտառությամբ սցենարը:
Ինչպես հաղորդում է «Los Angeles Times» պարբերականը, ռեժիսորը դատական հայցը ետ է վերցրել սեփական կամքով «առանց փոխհատուցման հավակնության», սակայն, հետագայում բողոք ներկայացնելու իրավունքի վերապահմամբ:
Նախկինում Տարանտինոն պնդում էր, որ «Gawker Media» ընկերությանը պատկանող կայքը համացանցում հրապարակել է 146 էջանոց «Զզվելի ութնյակ» ստեղծագործությունը: Դրանից հետո նա հայտարարել էր, որ հրաժարվում է նկարահանել ֆիլմ այդ սցենարով, քանի որ չի կարող վստահել անգամ ամենամերձավոր մարդկանց, ում ծանոթանալու նպատակով տվել էր դրա սևագրերը:
Այնուհետև, Տարանտինոն վերադարձել էր այդ վեստեռնը նկարահանելու մտքին և Լոս-Անջելոսում կազմակերպել էր սցենարի ընթերցումներ, որոնց մասնակցում էին հոլլիվուդյան մի շարք հայտնի աստղեր: Դրա հետ միասին նա հավատացնում էր, որ մտադիր է ամբողջովին նորացնել այդ ստեղծագործության որոշ հատվածներ և ավարտը:
Քննադատների հավաստիացմամբ, սցենարը գրված է Տարանտինոյի «ֆիրմային» ոճով և ոչ նորմատիվային բառապաշարով, սպանությունների տեսարաններով, կռիվներով, փոխհրաձգություններով և սեքսով: Բոլոր հերոսները գտնվում են սահմանափակ տարածության մեջ՝ մեկ սենյակում: Ֆիլմում պատմվում է հերոսների ներկայի և հիշողությունների մասին: