Լոնդոնը մշակույթի համար ամենաթանկ քաղաքն է08.22.2014
Օպերա, բալետ, պատմական տեսարժան վայրեր և դասական երաժշտության համերգներ հաճախելու հարցում Եվրոպայի ամենաթանկ քաղաքը Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնն է: Հետազոտությունն արվել 12 եվրոպական խոշոր քաղաքներում, որոնցից ամենաէժանն այդ տեսակետից համարվել է Լեհաստանի մայրաքաղաքը՝ Վարշավան: Այդ մասին «independent.co.uk»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այսպես, Լոնդոնում երկու հոգով թանգարան, պատկերասրահ, օպերա կամ դասական երաժշտության համերգ հաճախելու համար կպահանջվի դրամապանակը թեթևացնել 256, իսկ Վարշավայում՝ 70 ֆունթով:
Նշենք, որ 2009 թ.-ին այդ ցուցանիշը Լոնդոնում կազմում էր 376 ֆունթ:
Թանկ մշակութային ժամանցի սանդղակում երկրորդը Փարիզն է՝ 252 ֆունթով: Ֆրանսիայի մայրաքաղաքին հետևում է Բարսելոնը՝ 242, ապա՝ Ամստերդամը՝ 223,19 ֆունտ սթեռլինգով:
Վարկանիշային աղյուսակը Վարշավայի հետ միասին եզրափակում են Բուդապեշտը՝ 80, Պրահան՝ 93 և Դուբլինը՝ 102 ֆունթ սթեռլինգով: