Գյոթեի ինստիտուտի կոճակը զոհաբերությունների համար04.23.2020
Համացանցում իր նոր նախագիծն է գործարկել Գյոթեի ինստիտուտը: Անգլերեն լեզով գործող այդ հարթակը կոչվում է kulturama.digital և առցանց հեռարձակելու է աշխարհի տարբեր կողմերից ստացվող մշակութային միջոցառումների տեսագրություններ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «colta.ru»-ին:
Այս հարթակը նպատակ է հետապնդում էլ ավելի մեծ ուշադրություն հրավիրել համացանցում տեղի ունեցող մշակութային իրադարձությունների վրա և ընդարձակել հանդիսատեսային լսարանը:
Այժմ միջոցառումների պրոդյուսերները, նախագծերի կամ հանրային կապերի մենեջերները և տարբեր երկրներ ներկայացնող մշակութային գործիչները կարող են իրենց միջոցառումները հրապարակել միջազգային լսարանի համար, ինչպես նաև ստանալ ֆինանսական օժանդակություն՝ հանդիսատեսների կողմից զոհաբերությունների ֆունկցիաների օգնությամբ:
Տնայնագործները Բուենոս-Այրեսից ուղիղ եթերում, տիկնիկային թատրոն խոհանոցում, կենդանի համերգներ Բեռլինից, համացանցային կինոցուցադրություններ Մոսկվայից, վիրտուալ էքսկուրսիա Նյու-Յորքի ցուցահանդեսով կամ առցանց ընթերցում Ղազախստանից և այլն...
Կոնտենտը այս հարթակում տեղադրել կարող են ինչպես հեղինակները, այնպես էլ մշակութային կառույցները: Բոլոր միջոցառումները տեսակավորվում են ըստ ժանրերի, տարածաշրջանների և ամսաթվերի: Այսօր, երբ ժամանակավորապես փակ են բոլոր մշակութային հաստատությունները, հարթակը յուրաքանչյուր օգտատիրոջ հնարավորություն է տալիս գտնել իր համար հարմարն ու հետաքրքրականը:
Հարթակի մեկ այլ կարևոր գործառույթ էլ այն է, որ այն թույլ է տալիս միջոցառման էջում տեղադրել կոճակ՝ զոհաբերությունների համար: Այդպես հանդիսատեսները կկարողանան օժանդակել մշակութային գործիչներին այս դժվար ժամանակահատվածում և բազմազանացնել համացանցի մշակութային բնանկարը: