BAFTA-ի ժամկետը փոխվել է, որովհետև փոխվել է «Օսկարի» անցկացման ժամկետը06.16.2020
Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստների մրցանակաբաշխության (BAFTA-ի) կազմակերպիչները կորոնավիրուսի համաճարակի պատճառով որոշել են եկող տարի՝ 2021թ.-ի փոտրվարի 14-ին նախատեսված մրցանակաբաշխության արարողությունն անցկացնել ապրիլի 11-ին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «variety.com»-ին:
Ասենք , որ բրիտանացի կինոակադեմիկոսները այդ որոշումը կայացրել են նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր ժամկետը փոխել է նաև ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը:
Ասենք, որ ամերիկյան կինոակադեմիան իր գլխավոր միջոցառման ժամկետի փոփոխության մասին հայտարարել է երկուշաբթի օրը՝ նշելով, որ այն փետրվարի 28-ից տեղափոխվել է 2021թ.-ի ապրիլի 25:
Ավելացնենք նաև, որ Բրիտանական կինոակադեմիան BAFTA- մրցանակակիրներին հայտարարում է ԱՄՆ-ում կինոարվեստի երկու կարևորագույն մրցույթների «Ոսկե գլոբուսի» և «Օսկարի» հանդիսավոր արարողությունների արանքում: