2520-րդ աստղը նույնպես գտավ իր տիրուհուն 03.18.2014
«Տիտանիկ» ֆիլմի գլխավոր հերոսուհու դերակատարուհի, բրիտանացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը Հոլլիվուդի «Փառքի ճեմուղում» բացել է իր անունով աստղ, որը թվով 2520-րդն է:
Անվանական աստղի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ դերասանուհու բազմաթիվ բարեկամների և լուսանկարիչների շրջապատում: Երրորդ երեխան ունենալու կապակցությամբ հանրության աչքին երկար ժամանակ չերևացող դերասանուհին այս իրադարձության առթիվ կրկին հայտնվեց համընդհանուր ուշադրության կենտրոնում:
38-ամյա Ուինսլեթը նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմերում: Նա բազմաթիվ հեղիանակավոր մրցանակների դափնեկիր է, այդ թվում նաև «Օսկարի»: Նա մեծ հռչակ ձեռք բերեց Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմում հանդես գալուց հետո՝ այնտեղ խաղալով գեղեցկուհի Ռոուզի դերը: Ուինսլեթը «Օսկարի» է արժանացել «Ընթերցողը» ֆիլմում կնոջ լավագույն դերակատարման համար:
Հոլլիվուդի «Փառքի ճեմուղին» գտնվում է այդ քաղաքի ճեմուղու և Լոս-Անջելոսի Վեյն փողոցի երկու կողմերում: