Ֆիլմը վարձույթի իրավունք է ստացել գրաքննության ենթարկվելուց հետո08.09.2021
«Բեռլինալե֊2021» միջազգային կինոփառատոնում գլխավոր մրցանակն ստացած «Անհաջող կենակցում կամ խելակորույս պոռնո» ֆիլմին թույլատրվել է դուրս գալ Ռուսաստանի վարձույթի կինոդահլիշուկա։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
Ռուսաստանցի հանդիսատեսին ռեժիսոր Ռադու Ժուդեի ստեղծագործությունը կներկայացվի այլ վերնագրով։
Ասենք, որ ֆիլմը վարձույթի իրավունք է ստացել խիստ գրաքննության ենթարկվելուց հետո։ Ֆիլմի ցուցադրության իտավունքը ստացած ընկերությունները նշել են, որ նախարարությունը վարձույթի վկայական է տվել, բայց դա ռեժիսորի կողմից գրաքննության ենթարկված տարբերակ է,որի մեջ կիրառվել են անցանկալի տեսարանները ծածկող սև քառակուսիներ։
Այդ նոր տարբերակով ցուցադրվող ֆիլմը Ռուսաստանում ստացել է «Խելակորույս կինո մեծահասակների համար» վերնագիրը։
Ասենք որ, ավելի վաղ Ռուսաստանի մշակույթի նախարարությունն այս ֆիլմին վարձույթի վկայագիր չէր տվել, քանի որ այն համարվել էր իրենց երկրի օրենսդրությանը ոչ համապատասխան։
Կինոնկարը պատմում է բարձր համարում ունեցող դպրոցում պատմություն դասավանդող ուսուցչուհու մասին, որի մանկավարժական կարիերան հայտնվում է սպառնալիքի տակ այն բանից հետո, երբ համաճարակի ժամանակ համացանցում հայտնվում է նրա մասնակցությամբ ինտիմ բնույթի մի տեսագրություն․․․
Այս նախագիծը ստեղծվել է կորոնավիրուսային համաճարակի ժամանակ, այդ պատճառով բոլոր դերասանները նկարահանվել են դիմակներով։ Ռումինացի ռեժիսորի Ֆիլմը արժանացել է «Բեռլինալե֊2021» միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արջին»։
Ավելացնենք, որ ռեժիսոր Ռադու Ժուդեն Բեռլինի կինոփառատոնում դափնեկիր է դառնում ոչ առաջին անգամ։ 2015թ․֊ին նրա բեմադրած «Բրավո․․․» ֆիլմը լավագույն ռեժիսորական աշխատանքի համար արժանացել է «Արծաթե արջի»։