«Նիմֆոմանուհին» Դանիայում ճանաչվել է 2014 թ.-ի լավագույն ֆիլմը02.02.2015
Դանիացի հայտնի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհին» ֆիլմը դանիական կինոակադեմիան ճանաչել է որպես 2014 թ.-ի լավագույն ժապավենը և արժանացրել բարձրագույն պարգևի՝ «Ռոբերտի»: Այդ մասին հայտարարվել է կիրակի երեկոյան Կոպենհագենում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ:
«Նիմֆոմանուհին» 50-ամյա մի կնոջ սիրային ապրումների մասին պատմող ֆիլմ է, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս ֆրանսիացի դերասանուհի Շարլոտա Գեսբուրգը: Կինոնկարում նկարահանվել են նաև Ուիլլեմ Դեֆոն, Ումա Թուրմանը, Շայա Լաբաֆը:
Այս ժապավենը թողարկվել է երկու տարբերակով՝ կարճ (4 ժամանոց) և ռեժիսորական (5,5 ժամանոց): Հենց վերջին տարբերակն էլ արժանացել է մրցանակի:
«Նիմֆոմանուհին» առաջադրվել է 29-ից 16 անվանակարգերում, իսկ արդյունքում ստացել է 8 «Ռոբերտ» արձանիկ, որոնց թվում նաև ռեժիսուրայի, սցենարի և հատուկ էֆեկտների համար:
Լարս ֆոն Թրիերն արդեն մեկ անգամ արժանացել է «Ռոբերտ» մրցանակին: Այն նա վաստակել է 2012 թ.-ին՝ «Մելանխոլիա» կինոնկարի համար:
Դանիական կինոակադեմիայի «Ռոբերտ» մրցանակը ստեղծվել է ամերիկյան «Օսկարի» նմանությամբ: Այն կրում է արձանիկի հեղինակի՝ դանիացի քանդակագործ Ռոբերտ Յակոբսենի անունը (1912 -1993թթ.):
Մրցանակաբաշխությունը անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1984 թ.-ից: