Բացվել է կույր նկարիչների առաջին ցուցահանդեսը10.31.2013
Նյու-Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը կազմակերպել է «Տեսնել` նկարելով» դասերին հաճախողների աշխատանքների ցուցահանդես: Այս ցուցահանդեսում ներկայացված են միայն կույր կամ մասնակի կույր մարդկանց նկարչական գործեր:
Այդ աշխատանքները ծնվել են տեսնող ուղեկիցների կողմից հեղինակներին ներկայացված նկարագրություններով: Նշենք, որ կույր նկարիչները հնարավորություն ունեին նկարվող նմուշը նաև շոշափել ձեռքերով: Այդ մասին հաղորդում է «The New York Times»-ը:
«Մետրոպոլիտեն» թանգարանը դեռևս 1908 թ.-ին այցելուներին ներկայացնում էր հաշմանդամների համար նախատեսված բազկաթոռ, իսկ 1913թ.-ին այստեղ դասախոսություններ էին անցկացնում պետական դպրոցներում սովորող կույր երեխաների համար:
Այսօր թանգարանում ամեն ուրբաթ աշխատում են «մուլտիզգայուն կայաններ», որոնք օգնում են տարբեր հաշմանդամություն ունեցող մարդկանց ծանոթանալ արվեստի հետ զգայարանների, հոտառության, երաժշտության և խոսքային նկարագրության միջոցով:
Թանգարանում կազմակերպվում են նաև հատուկ շրջայցեր խուլ այցելուների համար:
«Մետրոպոլիտեն»-ից հետո ԱՄՆ-ի և Եվրոպայի այլ թանգարաններ նույնպես նպատակադրվել են արվեստը մատչելի դարձնել հաշմանդամների համար: Շատ թանգարաններ կազմակերպում են արտագնա ցուցադրություններ, տրամադրում են կույրերին քանդակի դահլիճներ և ճանաչողական խանգարումներ ունեցող երեխաների համար անցկացնում են առանձին պարապմունքներ: