Խոշոր թատերական փառատոնի նոր ղեկավարը բելգիացի Իվո Վան Հովեն է05.05.2022
Եվրոպայի խոշոր թատերական փառատոներից մեկի՝ Ռուրի տրիանելեն հաաջորդ՝ 2024-2026 թվականներին կղեկավարի բելգիացի ռեժիսոր, «Internationaal Theater Amsterdam» (ITA) թատրոնի գեղարվեստական ղեկավար Իվո Վան Հովեն։ Նա կփոխարինի այդ հեղինակավոր ֆորումը 2022-2024 խաղաշրջանում ղեկավարող Բարբարա Ֆրեյին։ Այդ մասին «oteatre.info»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։
Վան Հովեն մեծ պատիվ է համարել ղեկավարելու «այս ֆանտաստիկ միջազգային փառատոնը, որը կարճ ժամանակամիջոցում միավորում է բազմաթիվ արվեստագետների։ Նա նաև ասել է, որ պլանավորում է ամեն տարի իր ղեկավարած թատրոնով ներկայացնել մեկ համաշխարհային պրեմիերա։ Ռուրի տրիենալեում։
Նշենք, որ Ռուրի տրիենալեի ղեկավարի փոփոխությունը կատարվում է երեք տարին մեկ անգամ։
Այս յուրահատուկ ֆորումը հիմնադրվել է 2002թ․֊ին Գերմանիայի Հյուսիսային Հռենոս֊Վեսթֆալիայի հողում։ Փառատոնը սպասարկող գրեթե բոլոր շինարարական կառույցները նախկին ածխի և երկաթի գործարանի շենքերն են։
Ռուրի տրիենալեն միավորում է երաժշտական և պարային արվեստները, թատրոնը, պերֆորմանսները, ինստոլացիաները և կերպարվեստը։
2022թ․֊ին փառատոնը տեղի կունենա օգոստոսի 11֊ից սեպտեմբերի 18֊ին։ Այս տարի ծրագրում նախատեսված են 36 բեմադրություն և նախագիծ, որոնց մեջ 5 համաշխարհային , մեկ եվրոպական և 5 գերմանական պրեմիերաներ։
Փառատոնը կընթանա 4 քաղաքների 8 հարթակներում։ Կմասնակցեն ավելի քան 500 արվեստագետներ, որոնք Գերմանիա կժամանեն աշխարհի 30 երկրներից։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: