Գիտահետազոտական ինստիտուտը ցանկանում են վերածել UNESCO-ի կենտրոնի01.20.2016
Ռուսաստանում ինստուտացիոնալացվում է UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության համակարգում նոր օբյեկտների ցուցակագրման գործընթացը: Այդ հարցով այսուհետ կզբաղվի Ռուսաստանի բնական և մշակութային ժառանգության Դ. Լիխաչյովի անվան գիտահետազոտական ինստիտուտը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Այսպիսի իրավունքը ինստիտուտին տալիս է հատուկ կարգավիճակ, որը հանգամանորեն կքննարկվի հունվարի 22-ին UNESCO-ի փոխտնօրենի հետ: Քննարկման ընթացքում առաջ կքաշվի ռուսական գիտահետազոտական հաստատությանը համաշխարհային ժառանգության հարցերով UNESCO-ի հովանու ներքո գործող 2 կարգի կենտրոնի կարգավիճ տալու հարցը:
Նշենք, որ UNESCO-ի համաձայնությունն ստանալու պարագայում Դ. Լիխաչյովի անվան ինստիտուտը կդառնա նման հարցերով զբաղվող առաջին հաստատությունը ԱՊՀ երկրների մեջ:
«Այդ դերակատարմամբ ինստիտուտը կզբաղվի համաշխարհային ժառանգության ցուցակում նոր օբյեկտների առաջդրման հարցերով, կրթական ծրագրերի իրականացմամբ, UNESCO-ի պատվերով կկատարի տարածաշրջանային նշանակության ուսումնասիրություններ»,- ասել է ինստիտուտի տնօրեն Արսենի Միրոնովը:
Նշենք, որ համաշխարհային ժառանգության 2 կարգի կենտրոններ այսօր գործում են Չինաստանում, Հնդկաստանում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Իտալիայում, Իսպանիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Բահրեյնում:
«Ոչ Արևելյան Եվրոպայում, ոչ հետխորհրդային տարածքում նման կենտրոններ չկան: Ռուսաստանի այս նախաձեռնությունը նպատակ ունի վերացնել այդ բացթողումը և ապահովել Ռուսաստանը և նրա հարևաններին, ինչպես և Արևելյան Եվրոպայի երկրներին միջազգային մակարդակի գիտահետազոտական և փորձագիտական կենտրոնով»,- նշել են Դ. Լիխաչյովի անվա ինստիտուտում: