Կուստուրիցան ցանկանում է Ղրիմում ֆիլմ նկարահանել պատերազմի մասին12.15.2014
Ռուսաստանցի կինեմատոգրաֆիայի գործիչները պետք է ավելի քիչ զբաղվեն «հոլլիվուդյան բլոգբաստերների նմանակմամբ» և առավել շատ ժամանակ տրամադրեն իրենց երկրի և մշակութային արժեքների քարոզչությանը,- անցյալ շաբաթ Մոսկվայում Ազգային կինոյի դպրոցի «Ցանց» նախագծի բացման ժամանակ ասել է սերբ հայտնի կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան:
Ըստ «teatral-online.ru»-ի տեղեկատվության, Կուստուրիցան նաև հավաքվածներին տեղեկացրել է, որ ինքը ցանկանում է Ղրիմում ֆիլմ նկարահանել պատերազմի մասին: Նա ասել է, որ Ղրիմն ունի «...հետաքրքիր ֆակտուրա»:
Սերբ կիոռեժիսորը երիտասրդ կինեմատոգրաֆիստներին և սցենարիստներին հիշեցրել է այն մասին, որ շատ կարևոր է, որպեսզի ռուսական կինոնկարները «կապված լինեն ռուսական ավանդութներին, հենվեն այն սկզբունքների վրա, որոնք ստեղծել են անցյալ դարի մեծ ռեժիսորներ Էյզենշտեյնը, Պուդովկինը, Դովժենկոն, ում ներդրումը հսկայական է ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային կինեմատոգրաֆում»:
Կինոյի ազգային դպրոց «Ցանցը» հանդիսանում է հատուկ ստեղծված նախագիծ՝ ուղղված երիտասարդ կինոռեժիսորների և սցենարիստների ուսուցմանը և զարգացմանը: Կուստուրիցան այստեղ հանդես է գալիս որպես միջոցառման ղեկավար:
Հիշեցնենք, որ վերջերս Սերբիայի ոստիկանությունը կանխել է կինոռեժիսորի նկատմամբ կազմակերպված մահափորձը, որը փորձել է իրականացնել «Վրիժառուներ» անունը յրող հանցախումբը: Այդ դեպքի փաստերով Սերբիայում, Բոսնիայում և Հերցոգովինայում ձերբակալվել է 25 մարդ: