Հուլիսի 1-ից հայհոյողները կտուգանվեն05.07.2014
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հեռուստատեսությունում, կինոյում, թատրոնում, ցուցահանդեսներում, համերգների ու շոուների ժամանակ, գրական գործերում, ԶԼՄ-ներում և հանրային նշանակության այլ արտահայտչամիջոցներում հոյհոյելն արգելելու մասին օրենքը:
Օրենքը խախտելու համար սահմանվել են համապատասխան չափի տուգանքներ:
Այսպես, քաղաքացիների համար այդ տուգանքի չափը կկազմի 2000-2500 ռուբլի, պաշտոնյաների համար՝ 4000-5000 ռուբլի, իսկ իրավաբանական անձանց համար՝ 40 000-50 000 ռուբլի:
Այդպիսի տուգանքներ են ենթադրվում նաև այն դեպքերում, եթե հայհոյանք են պարունակում աուդիո և տեսաձայնագրությունները և եթե դրանք իրացվում են առանց հատուկ փաթեթավորման և առանց զգուշացնող գրության, որ դրանց բովանդակության մեջ կան անթույլատրելի հայհոյախոսություններ:
Նշենք, որ օրենքի կրկնակի խախտումը տուգանքի չափն էլ ավելի է բարձրացնում կամ համապատասխան գործը ստեղծող ձեռներեցի գործունեությունը դադարեցվում է 3 ամսով:
Ավելացնենք, որ նախագահի կողմից հաստատվելուց հետո օրենքը համարվում է ուժի մեջ մտած և այն Ռուսաստանում կիրառության մեջ կմտնի հուլիսի 1-ից: