Թոմմի Լի Ջոնսը կնկարահանի, 1972-ին մեկ անգամ արդեն էկրանավորված, «Կովբոյի» վերախաղարկումը09.30.2013
«Փախստականը» ֆիլմի համար «Օսկարի» մրցանակակիր, 66-ամյա Թոմմի Լի Ջոնսը կսկսի իր ռեժիսորական նոր նախագծի իրագործումը: Հոլլիվուդի վետարանը կնկարահանի 1972թ.-ին էկրանավորված «Կովբոյները» դասական ֆիլմի վերախաղարկումը:
Մարկ Ռայդելլի կինոնկարում գլխավորում էր Ջոն Ուեյնը, ով վերակերպավորվել էր որպես ռանչոյի տեր Ուիլ Անդերսոն: Վերջինս հայտնվել էր նախիրը տեղափոխելու և մինչև ձմռան սկիզբը վաճառելու խնդրի առջև: Սակայն բոլոր տղամարդիկ, հիվանդանալով «ոսկու տենդով», հեռացել էին այդ վայրերից: Հերոսը որոշում է աշխատանքի վարձել դպրոցականների: Սակայն ճանապարհին նրանց խմբի վրա հարձակվում են ավազակները: Նրանք անասուններին քշում տանում են, իսկ ռանչոյի տիրոջը՝ սպանում:
Սակայն տղաները, թեև դեռ պատանիներ են, որոշում են հանցագործներից վրեժ առնել: Պատերազմի սևամորթ վետերանի գլխավորությամբ (Ռոսկո Լի Բրաուն) նրանք ձեռնարկում են վտանգավոր հետապնդում:
Այս սյուժեի վերախաղարկման համար Թոմմին ինքնուրույն կգրի սցենար, որից հետո այն կբեմադրի: Նախագիծը համակարգում են «Warner Bros»-ի ներկայացուցիչները: Նշենք, որ «Փախստականի», «Սևազգեստ մարդիկ» ֆիլմի և «Ծերերն այստեղ տեղ չունեն» թրիլերի աստղն ավելի վաղ արդեն նկարահանել է մի վեստերն:
2005թ.-ին Ջոնսը ներկայացրեց «Երեք գերեզման» կինոնկարը, որը Կաննի կինոփառատոնում արժանացավ երկու մրցանակի: Հատկանշական է, որ «Կովբոյները» և «Երեք գերեզմանները» ոճով հարազատ ֆիլմեր են: Երկու ժապավեններ էլ նկարահանվել են անշտապ, հավասարակշռված ձևով՝ պատմությունը հասցնելով աստիճանաբար մոտեցող ավարտի բարձրակետին: