Մահացել է դիրիժոր Արամ Ղարաբեկյանը01.12.2014
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ հունվարի 11-ին ԱՄՆ-ում 58 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանը:
Արդեն հայտնի է, որ նրա աճյունը տեղափոխվելու է Հայաստան:
Արամ Ղարաբեկյանը ծնվել է 1955թ. հուլիսի 7-ին, Բոստոնում:
Նա եղել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավարն ու դիրիժորը: 1983թ. հիմնել է Բոստոնի «Սինֆոնովա» նվագախումբը, որը ղեկավարել է մինչ 1991թ: Արամ Ղարաբեկյանը աշխատել է նաև Կիևի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ղեկավարել է Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը և Օպերայի ու բալետի թատրոնը: Եղել է Ուկրաինայի մշակույթի նախարարի գլխավոր խորհրդական: Արամ Ղարաբեկյանը տարբեր տարիների ղեկավարել է նաև մի շարք նվագախմբեր Հայաստանում և ԱՄՆ-ում: