Հոլլիվուդի վերջին 60 ամյա պատմության վավերագիր Դուգլաս Քրքլանդի ֆոտոսեսիաները01.17.2018
Մոսկվայի Լյումեր եղբայրների անվան լուսանկարչական կենտրոնում բացվել է Հոլլիվուդը և տասնամյակներ շարունակ այնտեղի աստղերին դիտարժան տեսատաշտից, իսկ հաճախ էլ անսպասելի կողմերով ներկայացնող լուսանկարիչ Դուգլաս Քրքլանդի աշխատանքների ցուցահանդեսը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Ֆոտոսեսիան մետաքսե ծածկոցի վրա Քրքլանդի համար վերածվել է փորձության: Արտիստուհին գայթակղում էր ոչ միայն լուսանկարչական սարքին, այլև՝ լուսանկարչին: Իսկ արդյունքում Մոնրոն արվածից ընտրեց 10 լուսանկար՝ մնացածն առանց ափսոսելու պատառոտեց ու նետեց մի կողմ:
Պրոֆեսիոնալները մինչև այսօր էլ դեռ վիճում են, թե ինչպես է նա լուսանկարել, ինչպես է ամբողջացրել կադրը և ինչու է 61-ամյա Էլիզաբեթ Թեյլորը, հրաժարվելով ֆոտոսեսիայից, բայց, այնուամենայնիվ, հնարավորություն տվել, այն ժամանակ դեռ երիտասարդ Քրքլանդին մեկ կադր իրեն լուսանկարել՝ «Look» հանդեսի շապիկի համար:
Դրանից մեկ տարի անց Դուգլասը մեկնեց Փարիզ և 3 շաբաթ, ասես, դարձավ մեծ արտիստուհու ստվերը: Սակայն, մինչ այդ, Թեյլորը նրանից պահանջել էր լուսանկարել իր ընտրած մոդելներին և նկարչին իրեն հետևելու հնարավորություն տվեց միայն այդ հանձնարարության արդյունքը տեսնելուց հետո: Իսկ քիչ անց նա նույնպես, որպես մոդել, հայտնվեց Դուգլաս Քրքլանդի օբյեկտիվի առաջ:
Քրքլանդը լուսանկարել է հոլլիվուդյան 170 ֆիլմերի ողջ նկարահանումների գործընթացները: Ահա Չարլի Չափլինը հանդես է գալիս որպես «Կոմսուհին Հոնքոնգից» ֆիլմի պրոդյուսեր: Ահա մեծ կատակերգակը զվարճալի սիրախաղի մեջ է մտել Սոֆի Լորենի հետ: Ինչ-որ բանից մի փոքր հիասթափված դեմքերով են օբյեկտիվի առաջ հայտնվել Ռոբերտ դե Նիրոն և Լայզա Մինելլին՝ «Նյու-Յորք, Նյու-Յորք» կինոնկարի նկարահանման հրապարակում:
Ահա և Ջեք Նիքոլսոնը վառված լուցկին բերանի մեջ: Այս լուսանկարը դարձավ պաշտամունքային, թեև սկզբում դուր չէր եկել հանդեսի խմբագրին:
Ամենուր լուսանկարիչը որսում է զգացմունքներ, փոխանցում է մթնոլորտը, յուրաքանչյուր կադրը խոսուն է և կենդանի:
Դուգլաս Քրքլանդը միայն կես տարի անցկացրել է «Տիտանիկ» ֆիլմի նկարահանման տաղավարներում: Իսկ Բազ Լուրմանը «Մուլեն Ռուժը» նկարահանելիս նրան թույլ էր տվել անել ամեն ինչ: Այս ֆիլմի ավարտից հետո նրա օբյեկտիվի առաջ հայտնվեց Նիքոլ Քիդմանը, որի հետ լուսանկարիչը երեք անգամ ֆոտոսեսիա արեց:
Ասենք, որ, բացի հոլլիվուդյան աստղերից, Քրքլանդը նաև ունի շատ աշխատանքներ, որոնք պատկերում են այլ ոլորտների տաղանդավոր ներկայացուցիչների:
83 ամյա լուսանկարիչը այսօր էլ իր մասնագիտական դիրքերում է: