Լոնդոնի աճուրդի տանը գտնվող Հ. Այվազովսկու կտավը գողացված էՌուսաստանի ՆԳՆ-ն քայլեր է ձեռնարկում Մեծ Բրիտանիայի «Sotheby՝s» աճուրդի տնից Հովհաննես Այվազովսկու 1997 թ.-ին Մոսկվայում մի մասնավոր հավաքածոյից գողացված «Երեկոն Կահիրեում» նկարը դուրս բերելու համար: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
«Հարցումը Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններին ուղարկել է «Ինտերպոլի» ռուսական բյուրոն»,- նախօրեին հայտարարել է ՌԴ ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեքսեևան:
«Երեկոն Կահիրեում» յուղաներկ աշխատանքը Այվազովսկին վրձնել է 1870 թ.-ին, Սուեզի ջրանցքի բացման արարողության ժամանակ, որին նկարիչը անձամբ է ներկա եղել: Այդ կտավը վերջին անգամ ցուցադրվել է հանրությանը 1950 թ.-ին՝ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում: Այն գնահատվում է մոտ 2,4 -3,1 մլն դոլար:
Նշենք, որ նկարը Լոնդոնում նախատեսվում է աճուրդի հանել հունիսի 2-ին:
Ըստ «Sotheby՝s» աճուրդի տան ներկայացուցչի, «Երեկոն Կահիրեում» նկարը աճուրդով վաճառելու որոշումը կայացվել է «այն բանի հիման վրա, որ նկարչի տվյալ նկարը այդ անունով հիշատակված չի Ռուսաստանի մշակույթի նախարարության գողացված մշակութային օբյեկտների բազայում, նաև չի նշված «Կորած մշակութային ստեղծագործությունների ռեեստրում»»: Բացի այդ աճուրդի տունը հեռախոսազրույց է ունեցել Մոսկվայի ոստիկանության հետ, որտեղից տեղեկացրել են, որ իրենք նկարը գողանալու մասին հաստատող փաստեր չունեն:
«Հարցումը Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններին ուղարկել է «Ինտերպոլի» ռուսական բյուրոն»,- նախօրեին հայտարարել է ՌԴ ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեքսեևան: «Երեկոն Կահիրեում» յուղաներկ աշխատանքը Այվազովսկին վրձնել է 1870 թ.-ին, Սուեզի ջրանցքի բացման արարողության ժամանակ, որին նկարիչը անձամբ է ներկա եղել: Այդ կտավը վերջին անգամ ցուցադրվել է հանրությանը 1950 թ.-ին՝ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում: Այն գնահատվում է մոտ 2,4 -3,1 մլն դոլար: