Թանգարանը կփակվի, բայց ցուցանմուշները կմնան հանրության տեսադաշտում05.27.2020
Ավստրիայում ժամանակակից առաջնակարգ արվեստագետների աշխատանքների մասնավոր թանգարանով հայտնի Կարլհայնց և Ագնես Էսսելները իրենց հավաքածոյի մի զգալի մասը, որը նրանք ամբողջացրել էին վերջին 50 տարիների ընթացքում, նվիրել են Վիենայի Ալբերտինի թանգարանին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Նվիրատուները Ավստրիայի մայրաքաղաքի արվարձանում գտնվող իրենց մասնավոր թանգարանը ստիպված են եղել փակել ֆինանսական դժվարությունների պատճառով: Այն գործել է 17 տարի: Հավաքածոյի մի մասը նրանք վաճառել են, սակայն 1300 ցուցանմուշներ, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 90 մլն եվրո, Էսսել ամուսինները որոշել են փոխանցել պետական թանգարանին:
Ի դեպ, Վիենայի Ալբերտինի թանգարանը որոշել է բացել նոր մասնաճյուղ, որտեղ կներկայացվեն 20-21-րդ դարի արվեստագետների ստեղծագործություները: Դրա համար թանգարանը մասնավոր հավաքածոներից ձեռք է բերել բարձր գնահատվող այնպիսի արվեստագետների գործեր, ինչպիսիք են Գեորգ Բազելիցը, Ալեքս Կացը, Անսելմ Քիֆերը, Սինդի Շերմանը և էլի շատերը:
Ասենք որ Էսսելների գնորդներից ոմանք նույնպես, թեև ժամանակավոր, բայց համաձայնվել են իրենց ձեռքբերումները ներկայացնել Ալբերտինի թանգարանում: Օրինակ, նրանցից մեկը՝ Փեթեր Հազելշթայները ընդունել Էսսել ամուսինների առաջարկությունը և արդեն իր սեփականությունը հանդիսացող որոշ նկարներ 27 տարով ի պահ է տվել այս պետական թանգարանին:
Albertina Modern թանգարանը գտնվում է Վիենայի կենտրոնում, Կարլսպլաց հրապարակի մոտ, նախկինում նկարիչների տուն («Կյուսլերհաուզ») կոչվող կառույցում:
Նոր ցուցանմուշներով թանգարանը այցելուների առաջ դռները կբացի մայիսի 27-ին: Ասենք, որ Ավստրիայում թանգարանները կրկին բացվել են մայիսի 15-ից:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: