11 վնասվածքներից 3-ը կարող էին թագավորի մահվան պատճառ լինել 09.17.2014
Անգլիայի պատմության ընթացքում պատերազմի դաշտում զոհված վերջին թագավոր Ռիչարդ 3-րդին մարտի ընթացքում սառը զենքով հասցվել է 11 հարված, որոնցից 9-ը գլխի շրջանում: Այդ մասին անգլիական «thelancet.com» կայքի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Դատելով Ռիչարդին հասցված հարվածներից, նա գլխին սաղավարտ չի ունեցել, իսկ ուսերին ու ձեռքերին վնասվածքներ չլինելու հանգամանքը ենթադրել է տալիս, որ թագավորը զրահ է կրել»,- նշում է լրատվամիջոցը:
Թագավորը զոհվել է 1485 թ.-ի օգոստոսի 22-ին տեղի ունեցած արյունալի ճակատամարտում: Ըստ փորձաքննության ընթացքում կմախքի հետազոտության արդյունքում կատարված եզրակացությունների, թագավորին կարող էին մահ պատճառած լինել նրա կմախքի վրա հայտնաբերված վնասվածքներից 3-ը, մեկը կոնքի և երկուսը գանգի ներքևի հատվածներում:
Ռիչարդ 3-րդը Բրիտանիայի պատմության ամենահակասական կերպարներից մեկն է: Նրա կյանքն ու մահը պատված են բազմաթիվ գաղտնիքներով ու առեղծվածներով: Նրան վերագրվող աճյունի մնացորդները հայտնաբերվել են 2012թ.-ին անգլիական Լեսթեր քաղաքի մի ավտոկայանատեղիում հողային աշխատանքներ կատարելու ժամանակ: