Ապագա արտիստուհին ընկել է 14- րդ հարկից, բայց մահացել է այլ հանգամանքներում02.19.2018
Անչափահաս արտիստուհին, Մոսկվայի թատերական ստուդիաներից մեկի աշակերտուհին ողջ է մնացել 14-րդ հարկից ընկնելուց հետո, սակայն մի քանի րոպե անց ծակող-կտրող առարկայով ստացած բազմաթիվ վերքերով հայտնաբերվել է մահացած: Այդ մասին «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «lenta.ru»-ին:
Վկաների ասելով, աղջիկը, որի անունը չի հրապարակվում, ընկել է ասֆալտին, որից հետո ոտքի է կանգնել, ուղղել է հագուստները և մտել է նույն շենքի շքամուտք:
Ծակող-կտրող առարկայով հասցված բազմաթիվ վերքերով նրա մարմինը բնակարանի հատակին ընկած հայտնաբերել են շտապ օգնության աշխատակիցները:
Բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ մահից առաջ աղջիկն օգտագործել է հոգեմետ դեղեր:
Աղջկա մայրը այդ ժամանակ եղել է աշխատավայրում: Մահացողը շենքից ընկնելուց առաջ նրա հետ խոսել է հեռախոսով: Կինը աղջկա վարքից անհանգստացած կանչել է շտապ օգնություն:
Նշվում է, որ աղջիկը նշված է եղել նարկոլոգի մոտ՝ արգելված նյութերի նկատմամբ ունեցած հակվածության պատճառով: